ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է իր մանդատի շրջանակներում մոնիթորինգային այցով հոկտեմբերի 10-ից 14-ը Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովային:
Ընթացիկ տարում ընկերությունները կիբեռանվտանգության վրա կծախսեն 73,7 մլրդ դոլար, իսկ մինչեւ 2020 թվականը տարեկան միջին աճը կկազմի 8,3 տոկոս, նշում են վերլուծաբանները: 2016 թվականին թվային անվտանգության խոշորագույն շուկան կդառնա ԱՄՆ-ը, երկրորդ տեղում Արեւմտյան Եվրոպան է, երրորդում՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։
Գեղեցիկն ունի երեք երեխա, 9 թոռ և 18 ծոռ:
«Ժպտում եմ, երբ լսում եմ, որ մարդիկ սեպտեմբերին խոսում են այն մասին, որ Պոգբան բավականաչափ լավը չէ: Սա դեռ երկրորդ ամիսն է: Կարևոր չէ՝ ով է առջևում մրցուղու միջնամասում, կարևորը է՝ ով կհաղթի վերջում»,- նշել է Բուֆոնը:
Խոսելով իր և Ռեյ Չարլզի համագործակցության մասին՝ Դի Դի Բրիջուոթերը հիշում է. «Այն երկու տարիները, որ ես անցկացրի հեռուստաշոուի և նրա հետ, իմ լավագույն տարիներն էին։ Մենք, թեև շատ հազվադեպ, բայց նաև համատեղ համերգներ ենք ունեցել: Նա թույլ էր տալիս, որ ես ընթրեի իր հետ, ներկա լինեի նրա կողքին, երբ ինքը շախմատ էր խաղում, ինքնաթիռում մենք հաճախ միասին էինք նստում:
Ֆրանսիայի Սենատում հոկտեմբերի 14-ին շարունակվելու են «Հավասարության և քաղաքացիության» մասին օրենքում փոփոխությունների մասին քննարկումները:
Ա. Կարապետյանի տպավորությամբ՝ «միայն տեխնիկական փոփոխությունը, որը կատարվեց», հերիք չէ։ Նրա խոսքով՝ Հայաստանում լրջագույն քաղաքական փոփոխություններ են պետք՝ համակարգային. «Առաջին հերթին՝ դադարեցնեն այդ սահմանադրական փոփոխությունները, վերադառնան նախագահական պետության, որից հետո սկսեն քաղաքական համակարգի լրջագույն փոփոխությունը։ Լուրջ, քաղաքական փոփոխությունների կարիք կա, ուզում եք՝ Քրիստոսին էլ բերեք, դրեք վարչապետ, միևնույն է` վերջում խաչելու են, որովհետև քաղաքական համակարգն այդպիսին է»։
Հոկտեմբերի 13-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում ընթացող գնդային-մարտավարական զորավարժության շրջանակում անց է կացվել գումարտակային-մարտավարական զորավարժություն` մարտական կրակի կիրառմամբ, որի ընթացքին հետևել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Անհնար է այդքան երկար պահպանել առաջատարի դիրքը, եթե դու չունես համապատասխան տրամադրվածություն, եթե հաղթանակի սով չունես և չես ձգտում անել ամեն ինչ՝ պարտությունից խուսափելու համար»,- ասել է Չեխը:
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 13-ից:
ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հոկտեմբերի 13-ին հանդես է եկել ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Անահիտ Մնացականյանն արտամրցութային կարգով նշանակվել է կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ։
«Մոտալուտ էական արդյունքներ ես չեմ սպասում, քանի որ կողմերը կարծես դա չեն ցանկանում կամ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։ Միջնորդների այս համագործակցությանը կարող է հաջողվել կարճաժամկետ խնդիրներ լուծել։ Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ, որովհետև բանակցային ներկայիս գործընթացին ծանոթ չեմ»։
Հարավային Կորեայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել և այրվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 9, վիրավորվել 7 մարդ:
«Կարծում եմ, որ դրան պետք է հետևեն որոշակի քաղաքական քայլեր, որպեսզի իսկապես ներդրումները Հայաստանում երաշխավորված լինեն, այդ դեպքում ցանկությունն իրագործելի կլինի»։
Իսպանացի մասնագետն ամռանը գլխավորեց «քաղաքաբնակներին»՝ փոխարինելով Մանուել Պելեգրինիին: Ըստ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի խոսքերի, նա կարող էր ավելի վաղ սկսել աշխատել Գվարդիոլայի հետ:
Կառավարության որոշմամբ Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրների հետ առևտրում ոչ սակագնային սահմանափակող միջոցները կձեռնարկվեն ԵԱՏՄ նորմերով։
Ցուցասրահի առաջին հարկն ամբողջովին տրամադրվել է հայկական ընկերություններին: Այստեղ ներկայացված են թե՛ պետական աջակցությամբ գործող, և թե՛ մասնավոր ընկերություններ: Իսկ երկրորդ հարկում տեղ են գտել ցուցահանդեսին մասնակցող արտասահմանյան ընկերությունների մշակումները:
Սխտորը ոչ միայն օգնում է նորմալացնել նյութափոխանակությունը, այլև հակաբորբոքային հատկություններ ունի։ Այն օգնում է հանգստացնել որովայնը և խուսափել գազերից։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում, քանի որ հենց այդ դեպքում սխտորի բոլոր օգտակար հատկությունները պահպանվում են։
Հայաստան է ժամանել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ, համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից, վերլուծել կենսաթոշակ և նպաստ նշանակելու գործընթացները և առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ:
«Սալոնիկն ունի երկու պետական համալսարան, բայց ընդունեց նաև Սիթի քոլեջը, որն աշխարհի լավագույն հարյուր համալսարաններից է: Ուրախ եմ, որ Սիթի քոլեջը Հայաստանի ղեկավարներին այսօր հնարավորություն է տալիս սովորել լավագույն ավանդույթներով: Բայց այս ծրագրի շրջանակներում նրանք նաև հնարավորություն կունենան գնալ Սալոնիկ»:
«Պուտի՛ն, հեռացիր Հայաստանից». բողոքի ակցիա:
Եթե էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան պլանավորվում է ստեղծել 2019թ., ապա նավթի/նավթամթերքների և գազի շուկան` 2025թ., ինչը վկայում է նախագծի գերքաղաքականացվածության և Մոսկվայի կողմից էներգակիրներով աղքատ իր “դաշնակից երկրների” նկատմամբ անհավասար և խտրական վերաբերմունքի մասին: Միայն 2025թ. հետո պետք է որոշվեն և լուծվեն Ռուսաստանի նավթագազային խողովակաշարային համակարգերի նկատմամբ միասնական մուտքին և մաքսային-սակագնային կարգավորման ընդհանուր կանոններին առնչվող հարցերը: Մինչ դրանց ստեղծումը ԵՏՄ երկրները կղեկավարվեն գործող երկկողմանի համաձայնագրերով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Խորհրդարանը մեծամասամբ կլինի այնպիսին, ինչպիսին լինում է, ասենք, Կրասնոդարի երկրամասի Դուման։ Այսինքն՝ ապագա խորհրդարանում մեծամասնությունը կլինեն այն ուժեր, որոնք հավանության կարժանանան Կրեմլում։ Իհարկե, արևմտամետ ուժեր էլ կլինեն, բայց այնքանով, որքանով դա ձեռք կտա Կրեմլին»:
«Ջանլուիջիի նպատակը մինչև 2018թ. Աշխարհի առաջնություն խաղալն է: Բուֆոնը նշանավոր ֆուտբոլիստ է, նա դեռ կարող է զարմացնել: Կյանքը և ֆուտբոլն անկանխատեսելի են, այդ պատճառով ես չեմ բացառում, որ Ջանլուիջին կշարունակի կարիերան 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո:
Տաջիկստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությանը ջերմ հյուրընկալության արժանացնելու համար: Էմոմալի Ռահմոնը նշել է, որ սա իր երրորդ այցն է Հայաստան և հատուկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից մեկ օր առաջ է ժամանել Երևան, որպեսզի ևս մեկ հնարավորություն ունենա հանդիպելու իր հայ գործընկերոջն ու ընկերոջը, մտքեր փոխանակելու, քննարկելու բոլոր ուղղություններով հայ-տաջիկական երկկողմ համագործակցության հեռանկարը:
«Լևոն Անանյանը գիտաժողովների միջոցով զարկ տվեց Հայրենիք-Սփյուռք գրական կապին, ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ մի շարք հետաքրքիր գրքեր հրատարակեց, երիտասարդներին «Մուտք» մատենաշարի միջոցով իրենց առաջին գրքերը հրատարակելու հնարավորություն տվեց: Հիանալի հրապարակախոս էր, առույգ, կենսախինդ մարդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրականագետ, ՀՀ գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը, որպես կայացած և պրոֆեսիոնալ կառույց, իր գործունեության ընթացքում զերծ է եղել և մնում հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց: