Բաժիններ՝

ԵՄ-ն մտածում է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին. FT

Միանգամից մի քանի եվրոպական երկիր է դիտարկում Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։ Դրա համար հիմք են ծառայում Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում, մասնավորապես, Հալեպ քաղաքի ռմբակոծությունը։ Այս մասին հայտնում են Times (FT) և World Street Journal պարբերականները։

Խոսքն առաջին հերթին անհատական պատժամիջոցների մասին է 12 ռուսների նկատմամբ, սակայն դեռ հայտնի չէ, թե դրանք ում են վերաբերելու՝ ռուսական բանակի բարձրաստիճան սպաների՞ն, թե՞ ՌԴ նախագահի մերձավոր շրջապատին, գրում է Financial Times-ը։

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման նախաձեռնող են հանդես գալիս Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, գրում է FT-ը՝ հղում կատարելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներին։

Ավելի վաղ մի քանի գերմանացի քաղաքական գործիչներ, ինչպես նաև Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա պատժամիջոցների միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս