Արման Կիրակոսյանը շեշտեց, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով վարվող այլատյացության և անհանդուրժողականության քաղաքականությունն արժանի է միայն դատապարտման:
Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարի տեղակալի ծնողները տուժել են Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մոտ տեղի ունեցած ավտոբուսային վթարի հետևանքով։ Այս մասին TASS-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի Պրավոբորեժնի շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Կառլովը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Ավտոբուսի 50 ուղևորներից 27-ը, ովքեր բուժօգնության կարիք չունեն, գտնվում են Բեսլանի մշակույթի տանը։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել է առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը և չվացուցակների կազմումն իրականացնում է փոխադրողը:
Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:
Բեսլանի մոտ ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածներին Երեւան տեղափոխելու համար ավտոտրանսպորտ կհատկացվի: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության պետ Ալեքսանդր Խորուժին՝ ելույթ ունենալով օպերտիվ շտաբի նիստում:
ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Վլադիկավկազի մայրուղում՝Բեսլանի մոտ, ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհված 5 անձինք Հայաստանի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել է, որ Սիրիայի պատճառով կարող է գլոբալ հակամարտություն առաջանալ։ Նրա խոսքով՝ աշխարհում ներկայիս իրավիճակը նման է նոր Սառը պատերազմի։
Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը չի նեղանա, եթե իրեն պաշտոնից ազատեն: Նա ArmLur.am-ի ասաց. «Յուրաքանչյուր փոփոխություն իր արդյունքը տալիս է:
Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը դանակահարության դեպք է տեղի ունեցել Գյումոիում. դանակահարվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Ալեքսանդր Ռ.-ն։
Հյուսիսային Օսիայի իշխանությունները պատրաստվում են օպերատիվ խորհրդակցություն հրավիրել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, որի հետևանքով տուժել է 27 մարդ, 5-ը զոհվել է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով հանրապետության կառավարությունը։
«Չնայած այն բանին, որ «Խոստումը» պրոֆեսիոնալ նկարահանված ֆիլմ է, որին սպասվում է աննախադեպ հաջողություն, բացառված չէ, որ այն վարձույթում կբախվի տարբեր մարտահրավերների: Թուրք ազգայնականներն արդեն ամեն ինչ անում եմ՝ արգելափակելու ֆիլմը կինոյի մասին տվյալների բազայի խոշորագույն կայքում՝ IMDb-ում (Internet Movie Database), ինչպես նաև Twitter-ում և Facebook-ում»,- գրում է պարբերականը:
Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան:
Արձագանքեք, ճանաչողներ. վրաերթի հետևանքով մահացած տղամարդու անձը պարզված չէ :
ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում:
Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, մոտ ժամանակներս Ռուսաստանի սահմանային հսկիչ-անցագրային կետերը հատող ավտոմեքենաներն ու բեռնատար գնացքները կարող են տուրք վճարել սահմանը հատելու համար:
Փորձագետներից ոմանք հակվում են այն մտքին, որ վարորդը կարող էր քնել ղեկին: Ներկայում ավտոմայրուղու այն տեղամասը, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակ է տրանսպորտի երթեւեկության համար: Վթարի վայրում մեծ քանակությամբ ջարդված ապակիներ են, ավտոբուսը մեծ վնասվածքներ ունի, ասֆալտի վրա արյան հետքեր են: Նաեւ խիստ տուժել են ավտոգնացքում գտնվող մեքնենաները:
Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում արդեն ձևավորվել է օպերատիվ խումբ, որն ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն) առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի։ Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն «Նաթֆուդ» ընկերության տնօրեն Իշխան Կարապետյանն է:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս – Ստեփանակերտ հատվածի 20-րդ կմ-ում՝ Տեղ գյուղի մոտակայքում, «Մերսեդես C-180» մակնիշի 45 MO 500 պ/հ (վարորդ Գ. Մ., ծնվ. 1978 թ.) ավտոմեքենան բախվել է ձիուն, ինչից ավտոմեքենայի ուղևոր Ս. Գ.-ը (ծնված 1994 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակը բարդ է: Երկար տարիներ Հայաստանի ամենակարևոր՝ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելուց հետո, բնականաբար, նա չի կարող պարզապես գնալ-նստել տանը և կանգնել է գործունեությունը շարունակելու դժվար ընտրության առջև։
Ժամը 08:00-ից – 10:00-ն և ժամը 12:00-ից-14:00-ն-Հանրապետության հրապարակ «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիրի մոտից – Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։
Հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Այս պահին Բրազիլիայի հետ մեր տնտեսական հարաբերությունները սահմանափակվում են մի քանի ապրանքատեսակների՝ թռչնի եւ խոզի մսի, ծխախոտի հումքի ներկրմամբ, իսկ ներմուծման մեջ ամենամեծ մասնաբաժինը շաքարն է, կամ, ինչպես պաշտոնապես է նշվում, շաքարի հումքը: Բրազիլիան ՀՀ-ի համար այս ապրանքի միակ մատակարարն է:
Հ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականներն ու հայտարարությունները քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից են։ Ձևավորման փուլում գտնվող նրա հիմնած քաղաքական ուժի ու ենթադրյալ համախոհների առնչությամբ հարցականները շատ են, այլ խոսքով, ինտրիգը պահպանվում է։
Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո հանձնարարեց նախարարներին վերանայել իրենց ոլորտը և կրճատումներ անել։ Բնականաբար, Պաշտպանության նախարարությունը բացառություն չէր կարող լինել։ Որքան էլ հանձնարարականը օբյեկտիվ է, այնուամենայնիվ, մարդկային առումով՝ մի փոքր դժվար։ Մի գրչի հարվածով որոշել տասնյակ աշխատակիցների գործազուրկ թողնելու քայլը՝ այդքան էլ հայկական մտածողության նախարարների սրտով չէ։
Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: