Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի բակում գայլը հոշոտել է այծեր:
Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կայացած հանրաքվեի անցկացման արդյունքում սահմանադրական փոփոխություններն այսօրվանից ուժի մեջ են մտել, հաղորդում է TASS-ը։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.05-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 140 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10 և 5 տարեկան երկու տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նրա խոսքով՝ Քլինթոնը ավելի լավ կարող է առաջ մղել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի շահերը։ «Քլինթոնը տարածաշրջանի ռազմավարական պատկերի վերաբերյալ ունի ամբողջական գիտելիքներ»,- հայտարարել է Բրայզան։
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:
«Ձեր նշած տեղեկությունը, կարելի է ասել, «հազարավոր կիլոմետրերով» հեռու է իրականությունից: Տեղեկությունը հրապարակած լրագրողին խորհուրդ կտամ անպայման կարդալ Նոր սահմանադրությունը, որտեղ պարզ նշված է, որ Հաշվեքննիչ պալատի և´ նախագահը, և´ խորհրդի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ»:
Forbes ամսագրի անգլալեզու վարկածը հոդված է հրապարակել IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործունեության մասին Հայաստանում և երկրի սահմաններից դուրս։
Խորհրդակցությունների շարք եմ ունեցել խորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և չափազանց բարձր եմ գնահատում հարգարժան գործընկերներիս կամեցողությունն ու զորակցությունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Կարեն Թամազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:
«Մենք բոլոր ներդրողներին հնարավորություն ենք տալիս ոչ միայն աշխատել Հայաստանում այլեւ՝ մեր միջոցով մուտք գործել խոշոր շուկաներ»:
Ա.Մանուկյանը ներկայացրեց հանձնաժողովի վերջին նիստից հետո Հայաստանի կառավարության կողմից միջուկային էներգետիկայի ոլորտի վերաբերյալ ստորագրված փաստաթղթերը։ Ըստ նրա՝ միջուկային էներգետիկայի զարգացման համար շատ կարևոր է տեղեկատվության փոխանակումը, փոխօգնությունը, կադրերի վերապատրաստումը։
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, այսօր արդարացրել է 16 դրվագով թմրանյութերի ապօրինի իրացման մեջ մեղադրվող Գեղամ Բակլաչևին` հանցակազմի բացակայության հիմքով:
«Ամառը ցույց տվեց, որ լարվածությունն այնումենայնիվ ինչ-որ դրսևորումներ գտնում է: Իշխանությունն այս ամբողջ ընթացքում առաջին անգամ լուրջ վտանգ տեսավ, բայց բարեփոխումներ անելու փոխարեն՝ ընտրվեց հին, կոսմետիկ փոփոխություններ անելու ճանապարհը: Եթե չկա համակարգային փոփոխություն, ոչ ոք չի կարող աշխատել: Շատ մի ոգևորվեք հեռացողներով, որովհետև նրանք վերադառնալու են»:
«Խնդիր ունեինք 3 միավոր վաստակելու և արեցինք դա: Դանիայի և Հայաստանի դեմ խաղերն այլ կերպ ստացվեցին՝ տարբեր էին մրցակիցների որակները և ուժեղ ու թույլ կողմերը: Իսկ ինչ վերաբերում է մրցավարի ցույց տված կարմիր քարտին, ապա դա ճիշտ որոշում էր»,- ասել է Լեհաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով չի կարողանա այցելել Ադրբեջան և Հայաստան: Բաքու այցելությունը նախատեսված էր հոկտեմբերի 12-ին, իսկ Երևան` հոկտեմբերի 13-14-ը: Միջազգային մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 09.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Լիլիթ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը բացառում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Սովորողն իր տնօրինմանը հատկացված 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` դրանց համար նախատեսված հաստատություններում:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարող է զբաղեցնել Վլադիմիր Պուտինի՝ միջազգային հարցերով օգնականի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վիկտոր Դալլաքյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագրեր Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):
Երեկ Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նոր ղեկավար Վարդան Հարությունյանին ներկայացնելուց հետո՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ հեռացվեց ՊԵԿ այլևս նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե հետագայում կբացատրի:
Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) եւ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից կազմակերպվող ԵԱՀԿ տարածաշրջանի կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովի շրջանակում:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեկ քառորդը, նահանգապետերի և ԱՄՆ Կոնգրեսի անդամների շրջանում, չի աջակցում իր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը վրդովվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Դոնբասում ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտարարություններից։
Ուժային կառույցները շատ կոպիտ, ագրեսիվ են վերաբերվում բնակչությանը: Մեկ անձի կամքով, կառավարողի, ով լարում է ժողովրդի դեմ ուժային կառույցները՝ ոստիկանությունը, դատախազությունը, դատարանը, ֆինանսական ոստիկանությունը և այլն: Սա միայն իմ կարծիքը չէ, սա ժողովրդի կարծիքն է:
ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: