Ինչպե՞ս էր յոլա գնում Էդվարդ Նալբանդյանի տեղակալն առանց բջջային հեռախոսի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում մեծ իրադարձություն է սպասվում: «Ըստ հրապարակված օրակարգի՝ հարց պետք է ներկայացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ներկայացվելիք հարցն էլ աշխարհաքաղաքական նշանակություն կունենա:

Նա ներկայացնելու է կառավարության նախկին որոշումներից մեկում փոփոխություն կատարելու նախագիծ, ըստ որի՝ ԱԳ նախարարությանը ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող 10 բջջային հեռախոսներին ավելացվելու է եւս մեկը: Խնդիրն այն է, որ այս տարվա հունվարին ԱԳ նախարարի տեղակալների թիվը մեկով ավելացվել է, սակայն նրան բջջային հեռախոս տրամադրելը երեւի մոռացել են: Ու «դեպքից» 9 ամիս անց կառավարությունը ուղղելու է իր սխալը:

Նշենք, որ փոխնախարարին տրամադրվելիք բջջային հեռախոսից բյուջեի հաշվին կարելի է խոսել ուղիղ 4 հազար 444 րոպե 36 վայրկյան, կամ 74 ժամ:

Թե ինչպես է փոխնախարարը առանց բջջային կապի յոլա գնացել ամբողջ 9 ամիս, առայժմ անհայտ է»:

Տեսանյութեր

Լրահոս