Պուտինը հռետորաբանություն է անվանել Հալեպում ռազմական հանցագործությունների մեղադրանքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական հռետորաբանություն է անվանել ֆրանսիական իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ Հալեպին հասցված ավիահարվածները կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին:

«Ես կասեի, որ դա քաղաքական հռետորաբանություն է, որը մեծ իմաստ չունի և հաշվի չի առնում Սիրիայում իրերի իրական դրությունը»,- հայտարարել է Պուտինը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պուտինի կարծիքով՝ Սիրիայում և տարածաշրջանում իրավիճակի պատասխանատվությունը ընդհանուր առմամբ կրում են արևմտյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր էր համարել Ռուսաստանի դեմ ռազմական հանցագործությունների առաջադրումը Հալեպ քաղաքը ռմբակոծելու համար:

Նա ասել էր, որ գործը կարող է հանձնվել Միջազգային քրեական դատարանի քննությանը:

Տեսանյութեր

Լրահոս