Գագիկ Ծառուկյանը նոյեմբերին կդառնա ԲՀԿ խորհրդի նախագահ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթին ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի է դարձել, որ նոյեմբերին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը: «Սույն համագումարի ժամանակ, ըստ նույն աղբյուրների, կուսակցությունում նոր պաշտոն է ստեղծվելու՝ ԲՀԿ խորհրդի նախագահ: Այդ պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը ԲՀԿ-ի շուրջ անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած սկանդալային իրադարձությունների ժամանակ լքեց կուսակցության նախագահի պաշտոնը: Ծառուկյանը, սակայն, ԲՀԿ-ից դուրս չեկավ:
Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ ԲՀԿ գործող նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցության նոյեմբերյան համագումարի ժամանակ կրկին կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: