Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ պետք է ակնկալել պաշտպանական գերատեսչությունում, քանի որ ապրիլյան պատերազմից հետո շատ է քննադատվել 80-ականների զենքերով կռվելը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց.
Հոկտեմբերի 2-ին հանրապետության մի շարք համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք կարելի է համարել 2017 թվականի խորհրդարանական ընտրապայքարի նախավարժանք։ Վերջին ընտրություններին ակտիվ մասնակցում էին նաև ընդդիմադիր կուսակցություններ, որոնց մի մասն արձանագրեց բավական տպավորիչ արդյունքներ, ոմանք ստացան սպասվածից շատ ավելի քիչ ձայներ։ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էր, ում ներկայացրած ուժը չհաղթեց ՏԻՄ ընտրություններում, և որին հաջորդեց կուսակցության վարչության լուծարումը։
Ըստ ականատեսների՝ երկու տղամարդ ներկայացել են՝ որպես ոստիկան, և ցանկացել են ձերբակալել Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Շեխու Դիկկոյին։ Իրարանցումից հետո զինված տղամարդիկ սպառնացել են անկանոն կրակ բացել: Տեսնելով, որ լուսանկարիչները նկարահանումներ են իրականացնում՝ տղամարդկանցից մեկը զենքը պահել է լուսանկարիչներից մեկի վրա, այնուհետև անկանոն կրակ բացել օդում:
Թերթը հաշվարկել է, որ Մեծ Բրիտանիան միությունից դուրս գալու համար պետք է վճարի 20 միլիարդ եվրո։ Պարբերականը նշել է, որ դա Մեծ Բրիտանիայի մասնաբաժնի առավելագույն գնահատականն է այդ պարտավորությունների շրջանակում՝ մինչև 2019թ.։ Այդ գումարը ծածկելու է միայն ԵՄ 27 երկրի տարածքի հաստատված նախագծերի ծախսերը, այլ ոչ թե ապագա դեֆիցիտը, որը կառաջանա 2019թ. հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ երկարաժամկետ բյուջեից։
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կտրականապես մերժում է դեֆոլտի հնարավորությունը։
Նախնական տվյալներով՝ Ա.Ռուցկոյը 2016թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը մասնակցել է խնջույքի իր ծառայակից ընկերների հետ, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Տուժածը բժշկական օգնության է տեղափոխվել հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան:
Հայաստանին մատակարարվող սպառազինությունների մասին հարցին պատասխանելիս Ուշակովն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և իրավունք ունի մատակարարել սպառազինություններ, որոնց վերաբերյալ կան պայմանավորվածություններ։
Հայկական «Արագած» ընկերությունը հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար նախագծել և պատրաստել է ջերմադիտարկման սարք, որը հնարավորություն կտա 3500 մետր հեռավորության վրա նկատել հակառակորդի զրահատեխնիկան և խոցել այն:
Ռուսական «Արմոկոմ» ընկերությունը հայկական բանակի համար առաջարկում է ժամանակակից զրահաբաճկոններ և պաշտպանիչ սաղավարտներ: Ընկերության ներկայացուցիչները մասնակցում են Երևանում անցկացվող ArmHitec-2016 սպառազինության և զենքի միջազգային ցուցահանդեսին:
Վարչապետն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտը կառավարության համար ունի չափազանց կարևոր նշանակություն, և առաջիկայում գործադիրն առաջարկելու է այս բնագավառի զարգացմանը միտված նոր մեխանիզմներ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 7-ին «Էրեբունի» ակումբը, հաշվի առնելով, որ թիմի ֆուտբոլիստները, լինելով հիմնականում 15-ից 17 տարեկան, չեն հասցնում վերականգնվել երկար ուղևորություններից հետո, դիմել էր ՀՖՖ-ին թիմը Հայաստանի գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով: ՀՖՖ-ն բավարարել է «Էրեբունի» ակումբի խնդրանքը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
«Թուրքական հոսքը» մրցակից չէ Տրանսանատոլիական խողովակատարին (TANAP), ասել է TANAP կոնսորցիումի ղեկավար Սալթուկ Դյուզոյլը թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում։
Վիետնամը թույլ չի տա իր տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմաբազայի տեղակայում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Լե Հայ Բինյանին։
Իրանը ցանկանում է ավելացնել գազամատակարարումները Թուրքիային և քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ, հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության (NIGC) ներկայացուցիչ Մաջիդ Բուժարզադեն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է «Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքները։
Ռուսաստանն ավարտել է Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի իրականացումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին։
Շոտլանդիայի կառավարությունը հաջորդ շաբաթ կհրապարակի Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին նոր հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը, հայտնում է BBC-ն։
Սեպտեմբերի 9-ից զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Աշոտ Բադալյանը հայտնաբերվել և պատասխանատվության առաջ էր կանգնել, սակայն սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտից դատարան տեղափոխելիս փախել էր, հեռացել եղբոր հետ նրա ՎԱԶ «2121» մակնիշի մեքենայով:
Հաղորդվում էր, որ միացվել է արհեստական շնչառության սարք։ Պխումիպոն Ադուլյադետը Չակրի դինաստիայից էր, ծնվել էր 1927թ. ԱՄՆ-ում, 1 տարի անց ընտանիքը տեղափոխվել էր Թաիլանդ, ապա մեկնել է սովորելու Շվեյցարիա։ 2016թ. հոկտեմբերի դրությամբ նա ճանաչվել էր ամենաերկարակյաց միապետը Թաիլանդի ողջ պատմության մեջ։ Ենթադրվում է, որ գահը կժառանգի նրա միակ որդին։
Լևոն Տեր-Պետրոսյանը ահազանգ է հնչեցրել հնչեցրել՝ կապված երկրի տնտեսական վիճակի հետ
Ամերիկացի պոետ, երաժիշտ Բոբ Դիլանը դարձել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնում է BBC-ն
«Ներկայումս Հալեպում գտնվում է 8-10 հազար հայ. այս թիվը մեզ տրամադրել են տեղի ազգային կառույցները, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և մեր հյուպատոսը՝ Տիգրան Գևորգյանը։ Վերջին անգամ Սիրիայի հետ կապվել եմ երեկ երեկոյան ժամը 10-ին։ Ռեիսյանն ասել է. «Այս պահին հայկական թաղամասերում խաղաղ է, պայթյուններ, հրաձգություններ չկան, և ես հենց հիմա ընկերներիս հետ խաղաղ անկյուններից մեկում նստած՝ սուրճ եմ խմում»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ մտահոգված է ֆուտբոլի հավաքականի ելույթներով:
Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց երկրում:
Սահմանված Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի համաձայն այսուհետ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, կամ զինծառայողի, կամավորականի զոհվելու դեպքում տեղեկատվությունը զինկոմիսարիատից սոցիալական աջակցության տարածքային մարմիններ կտրամադրվի եռօրյա ժամկետում: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մեր կազմակերպությունը հիմնականում կենտրոնացած է տնտեսական ոլորտի վրա. փորձում ենք սիրիահայերի տնտեսական վիճակը բարելավել՝ իրենց բիզնեսը բարելավելով։ Սիրիահայ գործարարներին տրամադրում ենք տարբեր տեսակի խորհրդատվություններ։ Մեր հիմնական նպատակն այն է, որ սիրիահայերն այստեղ կարողանան ապրել, հաստատվել ու չարտագաղթել»:
Արքայական ակումբի և 26-ամյա կիսապաշտպանի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. հունիսի 30-ը: Հինգշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, գերմանացի ֆուտբոլիստն այս առիթով կմասնակցի մամուլի ասուլիսի:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։