ՊԵԿ-ը վերացնելու է ՀԴՄ կտրոնների վրա ապրանքների ցանկը տպելու պահանջը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման հետ կապված մի կարեւոր նախագիծ:

«Ըստ այդմ, ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների ցանկը ամբողջությամբ տպելու պահանջը վերացվելու է: Խոսքը վերաբերում է միայն տարեկան մինչեւ 58 մլն դրամ ծավալով հասույթ ունեցող տնտեսվարողներին:

Ներկայումս դեռ գործողության մեջ գտնվող կառավարության համապատասխան որոշման համաձայն, ՀԴՄ օգտագործող բոլոր տնտեսվարողները 2017 թ.հունվարի 1-ից, անկախ շրջանառության ծավալներից, գնորդին տրամադրվող ՀԴՄ-ի վրա պետք է արձանագրեն գնված յուրաքանչյուր ապրանքի անվանումը, գինը եւ այլն: Սա ժամանակին մեծ դժգոհություն էր առաջացրել փոքր խանութատերերի շրջանում: Հիմա այս որոշումը չեղյալ է համարվում: Նկատենք, որ նախագիծը կառավարության նիստում ներկայացնելու է ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31