«Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները մի շարք միջազգային նորմեր են խախտում». Գառնիկ Իսագուլյան
«Նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները մի շարք միջազգային նորմեր են խախտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ նկատելով, որ նման մասշտաբային զորավարժությունների պարագայում անպայմանորեն զգուշացնում են միջազգային կառույցներին, հարևան երկրներին, ինչը, այս դեպքում, տեղի չի ունեցել:
«Բացի այդ՝ որոշակի սահմանափակումներ են նախատեսված թե քանակի, թե զորավարժությունների անցկացման վայրի հետ կապված, ուստի Ադրբեջանը խախտել է բոլոր չափանիշերը: Բայց ԼՂՀ-ն պատրաստ է ադրբեջանական կողմի հնարավոր սադրիչ գործողություններին, և հենց դրա համար էլ Բակո Սահակյանը չեղարկել է իր այցը Եվրոպա»,- ասաց Իսագուլյանը՝ ընդգծելով, որ Բակո Սահակյանն էլ իր հայտարարությամբ հիշեցրեց, որ, եթե Ադրբեջանը փորձի ագրեսիվ գործողությունների դիմել, ապա դրանից ավելի շատ կտուժի Ադրբեջան պետությունն ու Ադրբեջանի ժողովուրդը:
«Սա հստակ մեսիջ էր, որպեսզի Ադրբեջանն այդ զորավարժությունների ժամանակ իրեն պահի իր շրջանակներում: Հաշվի առնելով ապրիլյան քառօրյա պատերազմը՝ ակտիվ աշխատանքներ են տարվել ու տարվում հայկական կողմից»,- նշեց նա՝ նկատելով, որ այս պահին հայկական կողմից ոչ խիստ դիրքորոշումը, կապված 60 միլիմետրանոց զինատեսակի կիրառման հետ, պայմանավորված է նրանով, որ չնպաստեն պրովոկացիայի, ինչն անհրաժեշտ է Ադրբեջանին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում