Բաժիններ՝

Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից

Ներաճած մազերի խնդրին կարող են առերեսվել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում:

Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով: Ապա անհրաժեշտ է մաքրող սկրաբ օգտագործել, որը կօգնի հեռացնել մաշկի մեռած բջիջները: Բացի այդ, չի կարելի առանց հատուկ գելերի կամ հեղուկների սափրել ոտքերը:

Ձեզ ենք ներկայացնում հայտնի հնարներ, որոնք կօգնեն ազատվել ներաճած մազերից:

1. Շուգարինգի համար շաքարի խյուս պատրաստեք և այն հատվածներում, որտեղ ներաճած մազեր կան, էպիլյացիա արեք: Շուգարինգից հետո մաշկին խոնավ անձեռոցիկ դրեք և թողեք մնա 10 րոպե: Մազքաշը (пинцет) սպիրտով մաքրեք և հանեք մնացած մազերը: Այս բոլոր պրոցեդուրաներից հետո լոգանք ընդունեք և կոկոսի յուղ քսեք մաշկին:

Կարդացեք նաև

2

2. Եթե մազքաշի միջոցով չեք ցանկանում ազատվել ներաճած մազերից, ապա այս մեթոդը ձեզ համար է: Ձեզ անհրաժեշտ է սոդայով և ջրով խյուս պատրաստել: Լոգանքից հետո խյուսը քսեք մաշկին, շրջանաձև շարժումներով մերսեք մաշկի այն հատվածը, որտեղ ներաճած մազեր կան: Նման պրոցեդուրայից 2 օր անց կարող եք էպիլյացիա անել:

3

3. Շաքարային սկրաբները ներաճած մազերի դեմ լավագույն միջոցն են: Դրա համար ձեզ անհրաժեշտ է 2 ճ/գ շաքար, 1 ճ/գ ժոժոբայի յուղ և 10 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ:

4

4. Գլիցերինը և ասպիրինը հավասար չափաքանակով խառնեք, քսեք մաշկին և թողեք մնա 1 ժամ: Ապա լվացեք մաշկն ու մանկական քսուք քսեք:

6

5. Կես բաժակ ծովի աղը խառնեք 1 թեյի գդալ նարնջի եթերային յուղով և խոնավեցնող քսուքով: Լոգանք ընդունելիս՝ խառնուրդը քսեք մաշկին և շրջանաձև շարժումներով մերսեք: Վաղենակի թուրմն ու սալիցիլաթթուն խառնեք՝ 1:1 հարաբերությամբ: Վերջում խոնավեցնող քսուք քսեք մաշկին:

7

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս