Բաժիններ՝

Ռիհաննան «վայրի» կոշիկ է ստեղծել Manolo Blahnik-ի համար

Ամերիկացի երգչուհի եւ Puma-ի կրեատիվ տնօրեն Ռիհաննան ներկայացրել է Manolo Blahnik նորաձեւության բրենդի հետ համագործակցության պտուղները: Այս մասին հայտնել է WWD-ը:

Խոսքը վերաբերում է Savage անվանումը կրող կոշիկի հավաքածուին: Դրանում տեղ են գտել բարձրակրունկ ճտքակոշիկներ, մորթով պատված բոտֆորտներ՝ կապիչներով եւ Timberland վերամշակված մոդելը: Դրանք վաճառքում կհայտնվեն նոյեմբերի 16-ից:

Manolo Blahnik բրենդը գրանցվել է 1973 թվականին: Ընկերությունը տարբեր ժամանակներում համագործակցել Է Calvin Klein-ի, Christian Dior-ի, Perry Ellis-ի, Rifat Ozbek-ի, Zandra Rhodes-ի, Jean Muir-ի, Yves Saint Laurent-ի եւ John Galliano-ի հետ: Manolo Blahnik-ի հաճախորդների թվում են՝ Մադոննան, Նաոմի Քեմփբլը, Սառա Ջեսիկա Փարքերը, Քայլի Մինոուգը եւ Վայնոնա Ռայդերը:

Ռիհանան առաջին անգամը չէ, որ համագործակցում Է նորաձեւության բրենդի հետ. 2016 թվականի մարտին երգչուհին Chaos կոշիկների մոդել է ներկայացրել վեց տարբեր գույներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս