
Նկար և կոնյակներ՝ ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերներին նվիրելու համար. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ճոխ գնումներ անել: Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ նկարի հեղինակը Ցոլակ Ազիզյանն է: Կառավարությունն այդ նկարը գնել է Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների խորհրդի նիստին ՀՀ-ի մասնակցելու առիթով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-28-ը վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել էր Մինսկ՝ մասնակցելու վերը նշված նիստին:
Իսկ այս նկարն էլ նա գնել է հավանաբար հյուրընկալող երկրի՝ Բելառուսի վարչապետին կամ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նվիրելու համար: Ի դեպ, Կարեն Կարապետյանն իր հետ նաեւ ինը հատ «Նաիրի» եւ «Դվին» բարձրակարգ կոնյակ է տարել՝ հավանաբար ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերներին նվիրելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: