Բաժիններ՝

«Թրամփը հավատարիմ է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցությանը». Օբամա

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 15-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Ինձ հետ զրուցույցում նորընտիր նախագահը լուրջ հետաքրքրություն ցուցաբերեց նրան, ինչ վերաբերում է մեր ռազմավարական հետաքրքրությունների աջակցությանը։ Եվ ուղերձներից մեկը, որը ես կարող եմ ներկայացնել, նրա հանձնառությունն է ՆԱՏՕ-ին»,- ասել է նա։

Օբաման հայտնել է, որ մի շարք երկրներ կայանալիք այցի շրջանակում և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ փորձելու է նրանց հասցնել այդ տեղեկությունը։

Ընդհանուր առմամբ՝ խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին՝ կապված Սպիտակ տուն Թրամփի գալու հետ, Օբաման ընդգծել է, որ արտաքին քաղաքականությունը վճռում է ոչ միայն նախագահը, այլև զինվորականները, դիվանագետները, հետախուզական միությունը։

«Դա մեզ անփոխարինելի պետություն է դարձնում, երբ հարցը հասնում է համաշխարհային իրավակարգին աջակցելուն»,- վստահ է ԱՄՆ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930