Բաժիններ՝

Dior-ի դիզայներները Սուրբ Ծննդյան 5 մետր բարձրության եղևնի են հավաքել

Dior ֆրանսիական նորաձեւության տան դիզայներները Սուրբ Ծննդյան եղեւնի են  ստեղծել Փարիզի Plaza Athռnռe Hotel հյուրանոցի համար, տեղեկացնում Luxurylaunches-ը: Հինգ մետր բարձրությամբ ծառն զբաղեցնելու է հյուրանոցի նախասրահի կենտրոնական մասը:

Ինչ վերաբերում Է նրա արտաքին տեսքին, ապա այն ոճավորվելու  է նորաձեւության տան ոգով: Եղեւնին զարդարվելու է սպիտակ եւ ոսկեգույն բազմաթիվ փայլուն խաղալիքներով, որոնց միջեւ տեղ կգտնեն ընկերության հիմնադրի մեջբերումները: Սուրբ Ծննդյան զարդը տեղադրելու են դեկտեմբերի 15-ին. դրա տակ կդնեն Baby Dior-ի թավշե արջեր:

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:

2016 թվականին Dior-ը թողարկել է Milky Dots կոսմետիկայի շարքը, որը նվիրված էր կաթնային կոկտեյլներին:

2015 թվականին Ծննդյան տոներից առաջ Dior-ը տոնական անիմացիա է ներկայացրել Rose des vents-ի զարդերի ցերեկային հավաքածուին նվիրված հոլովակների շարքից: Շարքում տեղ են գտել կախազարդեր, սոտուարներ եւ դեղին ու վարդագույն ոսկուց պատրաստված թեւնոցներ՝ զարդարված ադամանդներով, մարգարիտներով, լազուրիտներով, ծիածանաքարերով ու փիրուզներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս