«Ես կցանկանայի նմանվել Ռոնալդոյին». Զլատան Իբրահիմովիչ
«Ռոնալդոն ֆենոմենալ ֆուտբոլիստ էր: Նրա գործողությունները դաշտում հիացմունք էին առաջացնում: Նա կարող էր ինչ-որ բարդ բան անել, և դա վերածվում էր կախարդանքի: Ռոնալդոն ստանում էր գնդակը և ասես ասում էր. «Հիմա ես կասեմ, թե ինչ է պետք անել այս գնդակի հետ»:
Ես նայում էի Ռոնալդոյին և ասում էի, որ ուզում եմ նրան նմանվել: Նրանից առաջ այդպիսի ֆուտբոլիստներ չեն եղել. հիմա նույնպես չկան»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում AS-ը:
Լուիս Նազարիի դե Լիմա Ռոնալդոն կարիերան ավատել է 2011 թվականին: «Կրույզերի», ՊՍՎ-ի, «Բարսելոնայի», «Ինտերի», «Ռեալի», «Միլանի» և «Կորինտիանսի» կազմերում անցկացրած ընդհանուր 384 խաղերում Ռոնալդոն դարձել է 280 գոլի հեղինակ:
Իբրահիմովիչը ութ տարբեր ակումբների կազմում անցկացրած 694 խաղերում խփել է 400 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը