Հիվանդանոցի նոր տնօրենի նշանակումը տարակուսանքի տեղիք է տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հերացու անվան պետական բժշկական համալսարանում խոշոր փոփոխություններ են սկսվել՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը ձեռնամուխ է եղել բժշկականի «ավգյան ախոռների» մաքրմանը։ Փոխվել են երկու պրոռեկտորները։

Երեկ տեղեկացանք, որ որոշ դիմադրությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաեւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։ Մեր տեղեկություններով, նրան արդեն փոխարինող կա՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկ-տնօրեն է նշանակվել հանրապետության գլխավոր ուռոլոգ Արեն Բաբլումյանը։ Տեղեկացանք, որ նա առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի մտերիմներից է եւ այնքան էլ հայտնի չէ համակարգում։ Եթե նոր պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը բուհի կոլեկտիվի կողմից լավ է ընդունվել, ապա հիվանդանոցի նոր տնօրենի նշանակումը տարակուսանքի տեղիք է տվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930