Բաժիններ՝

Դատարանը մերժել է Դեմիրթաշի ձերբակալման վերաբերյալ դատական բողոքը

Թուրքիայում գործող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմրիթաշի ձերբակալության վերաբերյալ Դիարբեքիրի 3­րդ խաղաղության դատարան ներկայացված բողոքը մերժվել է: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը: Դատարանը Դեմիրթաշի ձերբակալման վերաբերյալ որոշումը համարել է օրենքին համապատասխան:

Դեմիրթաշի փաստաբանի խոսքերով՝ դատարանը անհիմն է մերժել ձերբակալության վերաբերյալ բողոքի հայցը եւ իրենք դատարանի որոշումը վերանայելու համար դիմելու են Սահմանադրական դատարան:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր նոյեմբերի 4­-ին ձերբակալվել էին, ինչը աշխարհում մեծ արձագանք էր գտել:

Սելահաթթին Դեմիրթաշի եւ նրա կուսակիցների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930