ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հեռուստատեսային բանավեճը Վաշինգտոնի Սենտ-Լուիսի համալսարանում սկսվել է դերային մոդելների մասին հարցից և անմիջապես անցում կատարել 2005թ. տեսագրությանը, որտեղ Թրամփը մասնավորապես պարծենում է, թե ինչպես է «սեղմել» կանանց, համբուրել նրանց և դիպչել նրանց ինտիմ մասերին, հայտնում է The Guardian-ը։
«Այսօր ես այստեղ պայքարում եմ հորս ազատության համար և հպարտությամբ եմ քայլում այս քաղաքում, քանի որ ավելի քան վստահ եմ, որ հայրս ոչ մի հանցանք չի գործել: Արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ հայրս իր նվիրվածությամբ, իր արժեքավոր գործերով ապացուցել է, որ Հայաստան և Արցախ աշխարհները մեկ ամբողջություն են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը:
Թանկարժեք քարը հայտնաբերվել է Փարիզի No Adress հյուրանոցի մերձակայքում, հյուրանոց, որտեղ աշխարհահռչակ ֆոտոմոդելը հարձակման Էր ենթարկվել: Քննիչների կարծիքով՝ մեծ Է այն բանի հավանականությունը, որ դրա վրա մնացել են հարձակվողներից առնվազն մեկի ԴՆԹ-ի հետքերը: Դա կարող Է կարեւոր ապացույց դառնալ հետաքննության համար:
Պաշտոնական Բաղդադը Իրաքում թուրքական զորքերի գտնվելու փաստի առնչությամբ սկսել է առավել խիստ հայտարարություններով հանդես գալ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Իրաքի վարչապետ Հայդար էլ Իբադին հայտարարել է, որ որևէ կերպ չեն ընդունելու թուրքական զորքերի ներկայությունն իրենց երկրի տարածքում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր «Դժվար ընտրություն» գրքում նկարագրել է, թե ինչ է տեղի ունեցել 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, որտեղ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեթ Դավութօղլուն ստորագրել են Հայաստան-Թուրքիա արձանագրությունները:
Այսօր Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը։
Գյումրու ավագանու կազմը հստակեցվեց հոկտեմբերի 9-ին թիվ 34 ԸԸՀ-ի նիստի ժամանակ: Ընտրությունները կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կրկնակի քվերակությամբ հաստատեց՝ Գյումրու ավագանու 17 մանդատ տրվում է «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերծնունդ» և ԳԱԼԱ կուսակցություններին:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 3-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի 51 շենքի բնակարաններից մեկից, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ, շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1968 թ. ծնված Գայանե Ա.-ին, 1995 թ. ծնված Իննա Ա.-ին և 2000 թ. ծնված Յուլիա Ա.-ին:
Օրերս մի քանի լրատվամիջոցներ տիրաժավորել էին, ակնհայտորեն ալկոհոլային ազդեցության տակ գտնվող, մի մարդու խոսքեր, որը մեղադրում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցներին իր նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ իրավապահ մարմինների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ՌԴ տարածքում հայտնաբերվել և հոկտեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Լիլիթ Պ.-ն:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Իտալիան աշխարհում հայտնի է որպես Եվրոպայի դասական երաժշտության կենտրոն, որտեղ տեղի են ունենում բազմաթիվ նշանակալից փառատոններ և միջազգային մրցույթներ: Իտալական Ռեջիո Էմիլիա քաղաքը այն քաղաքների թվում է, որոնք մեծ ուշադրություն են դարձնում դասական երաժշտությանը և նախաձեռնում են դասական երաժշտության միջազգային նախագծեր:
Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Ադրբեջանի Գուբա քաղաքի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
Նրանք երկար ժամանակ բանտարկված են մնացել իրենց բնակարանում, այնուհետև, հրաժարվելով քրիստոնեությունից՝ ընդունել են Յագուբ և Ֆաթմա անունները:
Ճանճի հետ կապված միջադեպը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք Է տվել Twitterում եւ Facebookում՝ դառնալով հեռուստաբանավեճի արդյունքների շուրջ ամենաքննարկվող թեմաներից մեկը:
Լեհական կինոյի դասական Անջեյ Վայդան մահացել է 90 տարեկանում, հայտնում է BBC-ն։
Asekose.am-ի «Բացարձակ Արժեք» հաղորդման հյուրը հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանն է:
Շվեդիայի Մալմյո քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կոտրվել են ակումբի դռներն ու վնասվել երկրորդ հարկի պատուհանները։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` պայթյունի եղանակով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գ.Մկրտչյանի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի առթիվ:
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում աջակցել է ԱՊՀ-ի կազմից դուրս գալու որոշմանը։
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ընդհանուր առմամբ գոհ է մնացել Վրաստանի խորհրդարանական ընտրություններից, հայտնել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) պատվիրակության ղեկավար Պաոլո Ալլին։
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Վրաստանի օրենսդրական մարմին է անցնում 3 կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը», երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» և «Վրաստանի հայրենասերների դաշինքը»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 10–ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց:
Երևի շատերն են նկատել, որ երբեմն չափազանց գեղեցիկ աջղիկը կարող է հանդիպել սովորական երիտասարդի հետ:
blobla.com կայքը թեստ է հրապարակել, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք կարող է պարզել, թե հայտնի մարդկանցից ում հետ ունի նմանություններ:
Վտանգավոր են հասարակաց տներ այցելող տղամարդիկ, քանի որ նրանք տիրացել են հիվանդ մարմնի և հոգու։ Ամուսնանալով՝ նա հավատացած է, որ առողջ է, բայց բազմաթիվ հիվանդություններ ունի, որոնք կարող են վնասել ձեզ և ձեր ընտանիքին։
Զգայուն կամ մաշկաբորբի հակված մաշկը հատուկ խնամք է պահանջում: Այն անհրաժեշտ է խնամել առավելագույնս բնական միջոցներով, որոնք ագրեսիվ քիմիական հավելումներ չեն պարունակում: Այս դեպքում լավագույն ընտրությունը տնային պայմաններում պատրաստված օճառն է: Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է մի քանի բաղադրիչ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: