Խաղում, որն անցկացվեց «Միասին՝ խաղաղության համար» կարգախոսի ներքո, սպիտակ թիմը հաղթեց կապույտ թիմին՝ 4:3 հաշվով: Պարտվողների թիմում գոլերի հեղինակ են դարձել Անտոնիո Դի Նատալեն, Ֆրանչեսկո Տոտտին և Նիկոլաս Բուրդիսոն, իսկ հաղթողների թիմում՝ Ֆրեդերիկ Կաունտեն, Բոյակ Կրկիչը, Էրնան Կրեսպոն և Ֆերնանդո Կավենագին:
Երկու կին «The New York Times»-ի միջոցով մեղադրել են Թրամփին սեռական ոտնձգության մեջ: Նրանցից մեկը գործարար մի կին է, ով ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել 1978 թվականին ինքնաթիռում, չվերթի ժամանակ:
«Մենք խնդիր ունենք կարգավորել հակամարտությունները, որպեսզի դրանք այլևս չլինեն։ Այս հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումները բոլորովին տարբեր են»։
«Ռեալը» հարձակվողին կառաջարկի համաձայնագիր մինչև 2021թ.: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, մադրիդցիները պատրաստ են ավելացնել Ռոնալդուի աշխատավարձը 2 մլն եվրոյով: Հիմա Կրիշտիանուն ստանում է տարեկան 21 մլն եվրո:
Դժբախտ պատահարներ ճանապարհներին: Խորհուրդներ հետիոտներին:
Պաշտոնական Լոնդոնը դիտարկում է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը` Սիրիայում հակամարտության խորացման պարագայում:
«Սա տնտեսագիտություն է, սա հայտարարություն չի։ Բայց դա չի նշանակում, որ կլինի դեֆոլտ։ Բայց եթե շարունակենք այսպես ախմախ ձևով պետությունը կառավարել, պարզ է, կլինի դեֆոլտ։ Մեզնից է կախված։ Պետք է ոչ թե հայտարարություններ անենք, այլ արդյունք տանք»։
Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը տաս տարի աշխատանքի արդյունք է:
Դեռ հայտնի չէ՝ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին որևէ դաշինքով կամ մենակ կմասնակցի՞, թե՞ոչ։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով համոզված է, որ մոտական ամիսների ընթացքում Հայաստանի շուրջ և Հայաստանում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ իրենց պատկերացնումները կարող են այլ դառնալ։
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են Երևան:
Անկանոն ուղևորափոխադրումները վերահսկվում են օրենքով:
Նոր հաշվեհամարների, տան վարկավորման, թոշակային հաշվեհամարների և նույնիսկ օնլայն ծառայություններից օգտվողների թվի կայուն աճի շնորհիվ «Wells Fargo»-ն բանկային արդյունաբերությունում մեծ համբավ էր վայելում: Սակայն վերջերս բացահայտվել էր, որ վաճառքի տարեկան նպատակներին հասնելու համար բանկի աշխատակիցները բացել էին ավելի քան 2 միլիոն կեղծ հաշվեհամարներ:
Բացահայտում է ոստիկանությունը. վիճաբանությունն ավարտվեց դանակահարությամբ:
«Եղոյանն ասաց՝ կրակային դիրք, առաջ, Տիկոն բարձրացավ վերեւ, կանգնելու ժամանակ Վլադիմիրին ասաց՝ աջ կողմում են, կրակի՛ր, Վլադիմիրը կրակեց, որից հետո ետ եկան: Այդ ժամանակ մենք բավականին հեռու էինք, սպասում էինք, որ իրենք ետ գային, մենք բարձրանայինք: Այդ ընթացքում հակառակորդը կրակեց Spike տիպի հակատանկային հրթիռով: Հենց ետ գալու ճանապարհին Տիգրանենց տանկը պայթեց: Չնայած ընկերներս հիմա չկան, մեզ համար իրենք անմահ են, անմահացել են իրենց գործով, որովհետեւ, իրոք, շատ մեծ բան են արել, ամբողջ գիծը իրար հետ ենք պահել: Հենց նման դեպքերում ենք ավելի գնահատում ծառայությունը, երբ գիտակցում ենք, որ պաշտպանում ենք երկիրը մեր ընկերների հետ»:
«Իմ երազանքն է, որ շարունակեմ խաղալ «Ռեալ»-ի կազմում: Ուզում եմ մի քանի տարի շարունակ ևս հանդես գալ «արքայական» ակումբում»,- ասել է Ռոնալդուն:
Հայաստանի կինոակադեմիան երկուշաբթի առավոտան Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել Ամերիկյան կինոակադեմիային:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ ամփոփել երևանյան նստաշրջանի արդյունքները:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ՄոսկվաԵրևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներին Բիսլանից հատուկ չվերթով Երևան տեղափոխող ինքնաթիռը։
Տուգանքներ՝ ավտոմեքենաների չնախատեսված կանգառների և կայանումների համար:
Բեսլանի մոտ ավտոբուսի վթարից տուժածների տեղափոխող ՌԴ ԱԻՆ ժամը 19.01ին օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Մինչև ամուսնալուծությունը, որը տեղի է ունեցել 2013թ. դեկտեմբերին, Նարան ինտիմ հարաբերությունների մեջ է եղել Մաուրո Իկարդիի հետ, ով Լոպեսի հետ խաղում էր «Սամպդորիայում»: Նարայի հարսանիքն «Ինտերի» ապագա ավագի հետ տեղի է ունեցել 2014թ. մայիսին: «Ինտերի» դեմ հետագա խաղերում Մաքսին հրաժարվել է սեղմել Իկարդիի ձեռքը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում են մնալ չորս ՀՀ քաղաքացի:
Պաշտոնական Երեւանը նախկինի պես կարծում է, որ Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից։
Ասպիրինը կարելի է օգտագործել նաև մազերի փափկեցման համար։ Այդ պրոցեդուրայի արդյունքում մազերը փայլ և լրացուցիչ ծավալ կստանան։ Կես լիտր ջրի մեջ անհրաժեշտ է ասպիրինի երկու դեղահաբ լուծել։ Պարբերաբար կրկնելու դեպքում մազերն ավելի ենթարկվող կդառնան։
Րոպեներ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազատ քննարկման ժամանակ ելույթ ուներ նաև ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը։
«Կա մեծ հավանականություն, որ մենամարտը Կլիչկոյի և Ջոշուայի միջև կլինի 2 տիտղոսի՝ WBA-ի և IBF-ի համար: Ենթադրում եմ, որ նրանք կմարզվեն ամեն օր, քանի որ կենտրոնացած են մեկը մյուսի և այն բանի վրա, որ մենամարտն արդեն մոտ է: Դա կլինի վերջին 10 տարվա ամենամեծ մենամարտը գերծանր քաշային կարգում»,- Հյորնին է մեջբերում ВВС-ն:
«Քերի-Լավրով բանակցություններից հետո դրությունն այնքան է լարվել, որ ռմբակոծվեց սիրիական բանակի շարքերը, հետո հումանիտար շարասյունը ռմբակոծվեց« և այլն: Իհարկե, կիզակետն այսօր Հալեպն է: Հալեպում վճռվում է Սիրիայի հետագա ճակատագիրը: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ահաբեկիչները պետք է ճնշման տակ թողնեն՝ դուրս գան Սիրիայից, բայց անմիջապես հարց է ծագում՝ այդ մարդասպանական բանդան՝ ԻԼԻՊ-ը, եթե դուրս գա, ո՞ր ուղղությամբ կգնա: Արդյո՞ք դա վտանգ չի սպառնում Կովկասին ու մասնավորապես՝ Հայաստանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան։ Նույն օդանավով Երևան է տեղափոխվում նաև վթարի հետևանքով զոհված Յուրի Պողոսյանի աճյունը։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Երևանի ժամանակով ժամը 17:50-ին:
Բռնցքամարտի նկատմամբ հսկողության բրիտանական խորհուրդը ((BBBoC) որոշում է կայացրել՝ Թայսոն Ֆյուրիին զրկել լիցենզիայից՝ հակադոպինգային օրենսդրության հետ ունեցած պրոբլեմների պատճառով:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը Երևանում կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հետաձգվել է: Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով քննարկումից հետո ընդլայնված նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: