ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Մակար Ղամբարյանը նշանակվել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ:
ՀՀ Նախագահի հրամանագրով, Երևանի օրվա առթիվ, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Ստամբուլի էներգետիկ կոնգրեսում, հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է ՕՊԵԿ երկրների կողմից նավթի արդյունահանման սահմանափակմանը և պատրաստ է միանալ նման միջոցառումներին։
Թենիսիստները կորտում անցկացրին 1 ժամ 57 րոպե: Մարեյն իրացրեց 2 բրեյք-փոինթ՝ խուսափելով կրկնակի սխալներից: Դիմիտրովը պատասխանեց մեկ բեյքով և 2 էյսով: Մարեյը դարձավ 16-րդ թենիսիստը Բաց դարաշրջանում, ով նվաճել է 40 տիտղոս АТР մրցաշարերում:
«Ինձ զարմացրեց, թե ինչու են «սևերը» որոշել «կարմիր» խաղալ»
Այսօր երեկոյան Բաքու կժամանի Թուրքիայի նոր դեսպանը՝ Էրքան Օզորալը, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում ընթացող Համաշխարհային էներգետիկ ֆորումի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է «Թուրքական հոսք» նախագիծը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսասանը գոլբալ շուկաներում կմնա էներգառեսուրսների հուսալի մատակարար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր Վանաձորում մեռավ նոր Սահմանադրությունը… 80-ականներին Բեռլինի պատի վրա թողնված բազմաթիվ գրություններում կար նաև այսպիսին:
Շնորհիվ «Հարավային գազային միջանցքի»՝ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կուժեղացնի Եվրոպայի էներգաանվտանգությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսում։
««Բարգավաճ Հայաստանն» իր խոսքը պահել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Վանաձորի քաղաքապետի ընտրության արդյունքների մասին։
«Ովքեր խախտել են հուշագիրը, նրանք պարզվելու են առաջիկա քվեարկությունների ժամանակ. չէ՞ որ մյուս բոլոր քվեարկությունները բաց են լինելու՝ ձեռքով են քվեարկելու։ Դրա ժամանակը կգա, ու կտեսնենք, թե ովքեր են։ Նրանք կքվեարկեն, որովհետև բյուջե պետք է ընդունեն, կատարողական կա… կքվեարկեն։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա։
Մակար Ղամբարյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից։
Օղու շշով հարվածել էր վաճառողուհու գլխին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հեռանում է քաղաքականությունից։ Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
Ռուս հայտնի հաղորդավար Վալդիս Պելշը շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, նրան նշանակվել է ինտենսիվ թերապիայի կուրս, քանի որ հետազոտության ընթացքում լուրջ հիվանդություններ են հայտնաբերվել, հայտնում է Life-ը։
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ:
Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման շրջանակներում Ուելսը ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ (1:1), Ուկրաինան ջախջախեց Կոսովոյին (3:0), իսկ Մակեդոնիան պարտվեց Իտալիային (2:3):
Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցառումներն անհրաժեշտ է երկարաձգել միանգամից 1 տարով, որպեսզի Մոսկվային ճիշտ ազդանշան տան այն մասին, որ պատժամիջոցների շուտափույթ չեղարկում տեղի չի ունենա։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը, հայտնում է «Ուկրինֆորմը»։
Աղջկան պատանդ էր վերցրել և դանակը պահել պարանոցին:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ վեհաժողովը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ լիագումար նիստերի սրահ վերադարձնելու Ռուսաստանի ներկայացուցիչներին, որոնք լքել էին ԵԽԽՎ-ն պատժամիջոցների պատճառով, հայտնում է pravda.com.ua-ն։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբի նիստին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը բարձրացրել է նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը, ով մեղադրվում է Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար:
Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու այսօրվա նիստում, երկարատև քննարկումներից, վեճերից հետո ավագանու անդամների փակ քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը:
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը սխալ է անվանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության դադարեցումը և ընդգծել, որ ներկայումս աշխարհը հասել է վտանգավոր կետի։
Այցի ընթացքում կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի հետ: Քննարկումը վերաբերել է ՀԲ-ի և ԵԱՏՀ-ի միջեւ համագործակցության ամուր հիմքերի ստեղծմանը, ներառյալ կողմերի միջեւ ինստիտուցիոնալ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացման և ռեգիոնալիզացիայի գործընթացների բովանդակային ասպեկտները, տարածաշրջանում կառուցվածքային վերափոխումների, Եվրասիական տնտեսական միությունում թվային տրանսֆորմացիայի հեռանկարները:
«Անկախ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքից` ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավորների նման շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը ուղղակի միջամտության և պրոտեկցիայի տարրեր է պարունակում: ՀՀ օրենքները պետք է հարգվեն բոլորի կողմից, վեր լինեն ընթացիկ քաղաքական շահից: Կրքերը պետք է հանդարտվեն և գործընթացը վերադառնա օրենքի հուն: Ժողովրդավարությունը բարդ մշակույթ է, բայց կամաց-կամաց կստացվի, վստահ եմ»:
Վանաձորի ավագանիում ավարտվեց քաղաքապետի ընտրության գործընթացը։ Հաշվիչ հանձնաժողովն այս պահին նիստ կգումարի՝ հաշվելու արդյունքները, որից հետո կհայտարարվի, թե ով է ընտրվել քաղաքապետ։ Ավագանու 33 անդամներից 33-ն էլ քվեարկությանը մասնակցել են։
Ռուսաստանը մտադիր է Սիրիայի նավահանգստային Տարտուս քաղաքում մշտական հիմունքով ռազմածովային բազա տեղակայել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։
Հոսկտեմբերի 7-ին Արցախում վիրավորված Հայկ Համբարձումյանի առողջական վիճակի մասին Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: