Թանկարժեք ավտոմեքենաները խարդախությամբ յուրացնողը հայտնաբերվեց: Ոստիկանները հնարավոր մյուս տուժողներին խնդրում են արձագանքել:
Հայաստանին չի սպառնում արտաքին պարտավորությունները կատարելու անկարողության հեռանկար։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը։
Խոսքը Մանհեթենի 79-րդ փողոցի 14 համարի 5-հարկանի շենքի մասին է, որը գտնվում է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգի տան դիմաց: Խուցը գլխավորապես օգտագործվում էր ԱՄՆ-ում ապրող իրաքցիներին մարմնական պատիժների ենթարկելու համար: Նրանց այդ կերպ հարկադրում էին իրենց ազգականներին ստիպել՝ վերադառնալ հայրենիք եւ համագործակցել Բաղդադի իշխանությունների հետ:
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ Մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Ամանդա Նունիշը պատրաստվում է մենամարտի:
Սիրիայի դեպքերը քաղաքական նոր ընթացք են ստանում։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ռուսաստանին մեղադրում են Հալեպի ռմբակոծության մեջ։ Ռուսական օդուժի հարվածներն արևմտյան շատ քաղաքական գործիչներ որակեցին` «պատերազմական հանցագործություն»։
Բրիտանացի բռնցքամարտիկը կկենտրոնանա բուժման վրա:
Իտալական ակումբը Դարմիանին դիտարկում է՝ որպես Շտեֆան Լիխտշտայներին փոխարինող, ում պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2017թ.: 32-ամյա շվեյցարացին հունվարին կարող է տեղափոխվել «Չելսի» կամ «Բարսելոնա»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 14-ին բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցություն կանցկացնի սիրիական կոնֆլիկտի լուծման համար հնարավոր տարբերակներ քննարկելու նպատակով:
«Ես Լևոն Տեր-Պետրոսյանի գիտելիքներին միշտ հարգանքով եմ վերաբերվում, բայց քաղաքական հայտարարությունը մնում է քաղաքական հայտարարություն»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը վերջին ՏԻՄ ընտրություններում բավականին բացասական արդյունքներ է ունեցել, և այս հայտարարությունը համապետական ընտրություններից առաջ կիրառվող քաղտեխնոլոգիա է։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անտոնիու Գուտերեշի ընտրությունը և վստահություն հայտնել, որ նա կլինի այն ուժեղ ղեկավարը, որն անհրաժեշտ է միջազգային կազմակերպությանը:
Աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերի համերգով մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը:
«Զավեշտալի կարող է հնչել, բայց նույն օլիգարխները պետք է ունենան դատական համակարգով պաշտպանվելու իրավունք, որովհետև կարող է նրանց դեմ քաղաքական ուժ կիրառվի, և խնդիրը ոչ թե նրանց օրինական աշխատելը լինի, այլ ընդհանրապես վերացնելը` որպես տնտեսական սուբյեկտ։ Դա շատ լուրջ խնդիր է, որի լուծումը ես 1-2 օրում չեմ պատկերացնում, բայց այդ ուղղությամբ քայլերը պետք է սկսել»։
WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրության վեցերորդ մասը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի Թագավորության թագուհի Սիրիկիտին՝ Թաիլանդի թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջի մահվան կապակցությամբ:
Հոկտեմբերի 23-ին ժամը 15:00-ին տեղի կունենա ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի բացման արարողությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է իր մանդատի շրջանակներում մոնիթորինգային այցով հոկտեմբերի 10-ից 14-ը Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովային:
Ընթացիկ տարում ընկերությունները կիբեռանվտանգության վրա կծախսեն 73,7 մլրդ դոլար, իսկ մինչեւ 2020 թվականը տարեկան միջին աճը կկազմի 8,3 տոկոս, նշում են վերլուծաբանները: 2016 թվականին թվային անվտանգության խոշորագույն շուկան կդառնա ԱՄՆ-ը, երկրորդ տեղում Արեւմտյան Եվրոպան է, երրորդում՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։
Գեղեցիկն ունի երեք երեխա, 9 թոռ և 18 ծոռ:
«Ժպտում եմ, երբ լսում եմ, որ մարդիկ սեպտեմբերին խոսում են այն մասին, որ Պոգբան բավականաչափ լավը չէ: Սա դեռ երկրորդ ամիսն է: Կարևոր չէ՝ ով է առջևում մրցուղու միջնամասում, կարևորը է՝ ով կհաղթի վերջում»,- նշել է Բուֆոնը:
Խոսելով իր և Ռեյ Չարլզի համագործակցության մասին՝ Դի Դի Բրիջուոթերը հիշում է. «Այն երկու տարիները, որ ես անցկացրի հեռուստաշոուի և նրա հետ, իմ լավագույն տարիներն էին։ Մենք, թեև շատ հազվադեպ, բայց նաև համատեղ համերգներ ենք ունեցել: Նա թույլ էր տալիս, որ ես ընթրեի իր հետ, ներկա լինեի նրա կողքին, երբ ինքը շախմատ էր խաղում, ինքնաթիռում մենք հաճախ միասին էինք նստում:
Ֆրանսիայի Սենատում հոկտեմբերի 14-ին շարունակվելու են «Հավասարության և քաղաքացիության» մասին օրենքում փոփոխությունների մասին քննարկումները:
Ա. Կարապետյանի տպավորությամբ՝ «միայն տեխնիկական փոփոխությունը, որը կատարվեց», հերիք չէ։ Նրա խոսքով՝ Հայաստանում լրջագույն քաղաքական փոփոխություններ են պետք՝ համակարգային. «Առաջին հերթին՝ դադարեցնեն այդ սահմանադրական փոփոխությունները, վերադառնան նախագահական պետության, որից հետո սկսեն քաղաքական համակարգի լրջագույն փոփոխությունը։ Լուրջ, քաղաքական փոփոխությունների կարիք կա, ուզում եք՝ Քրիստոսին էլ բերեք, դրեք վարչապետ, միևնույն է` վերջում խաչելու են, որովհետև քաղաքական համակարգն այդպիսին է»։
Հոկտեմբերի 13-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում ընթացող գնդային-մարտավարական զորավարժության շրջանակում անց է կացվել գումարտակային-մարտավարական զորավարժություն` մարտական կրակի կիրառմամբ, որի ընթացքին հետևել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Անհնար է այդքան երկար պահպանել առաջատարի դիրքը, եթե դու չունես համապատասխան տրամադրվածություն, եթե հաղթանակի սով չունես և չես ձգտում անել ամեն ինչ՝ պարտությունից խուսափելու համար»,- ասել է Չեխը:
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 13-ից:
ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հոկտեմբերի 13-ին հանդես է եկել ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Անահիտ Մնացականյանն արտամրցութային կարգով նշանակվել է կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ։
«Մոտալուտ էական արդյունքներ ես չեմ սպասում, քանի որ կողմերը կարծես դա չեն ցանկանում կամ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։ Միջնորդների այս համագործակցությանը կարող է հաջողվել կարճաժամկետ խնդիրներ լուծել։ Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ, որովհետև բանակցային ներկայիս գործընթացին ծանոթ չեմ»։
Հարավային Կորեայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել և այրվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 9, վիրավորվել 7 մարդ: