Գյումրեցի 80-ամյա կնոջ սպանությունը բացահայտվեց:
Զլատան Իբրահիմովիչը համարվում է ֆուտբոլի պատմության ամենասկանդալային և անկանխատեսելի ֆուտբոլիստներից մեկը։
Կիրակի «Ռեալը» միավորներ կորցրեց «Էյբարի» հետ խաղում (1:1), իսկ Ռոնալդուն դաշտից դուրս եկավ առանց գոլ խփելու: Վնասվածքի պատճառով մեկնարկը բաց թողած պորտուգալացին 4 խաղերում աչքի է ընկել միայն մեկ գոլով: Այդքան վատ Ռոնալդուն Լա Լիգայում մեկնարկել է միայն 2010-11թթ. մրցաշրջանում:
Ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը ներկայանալու հարթակ է ոչ միայն նորաստեղծ ընկերությունների, այլև կայացած նախագծերի համար: Այս տարի «ԴիջիԹեքին» մասնակցում էր նաև լուսանկարների ամենահայտնի խմբագրիչներից մեկը՝ հայ-ամերիկյան PicsArt ընկերությունը։
ՃՈ տեսուչն ինձ խախտումի համար կանգնեցրել է և հրաժարվում է ցույց տալ խախտումս, ասում է. «Եթե համաձայն չեք՝ դատարանում կտեսնվենք: Տվյալ իրավիճակում ինչպե՞ս վարվեմ, իրավունք ունի՞ ցույց չտալու:
Մեն կղզում մեկնարկել է «Այլ օֆ Մեն » միջազգային մրցաշարը: Մրցաշարի այս տարվա մասնակիցների թվում են Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Վան Հաոն, Ալեքսեյ Շիրովը, կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը և շատ այլ գրոսմայստերներ: Հայաստանը մրցաշարում ներկայացնում են Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը:
Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ԱՄՆ-ից Ուիլյամ Քեմփբելը, ճապոնացի պրոֆեսոր Սատոսի Օմուրան եւ չինուհի հետազոտող Տու Յույուն պարազիտների եւ մալարիայի դեմ պայքարի մեթոդների համար:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ, 21-ամյա Նարեկ Մուրադյանը Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 AՏ 511 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 59-ամյա Գագիկ Անդրեասյանին:
«Հալեպում մնացած հայերի թվի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, սակայն մի քանի հազարի է հասնում: Հալեպից նրանց դուրս չգալու պատճառները տարբեր են: Մի մասը գտնում է, որ այնտեղ իրենց տներն են, և պետք է մնա, պաշտպանի, մի մասն էլ ցանկանում է դուրս գալ, բայց հնարավորություն չունի: Զարգացումները ցույց են տալիս, որ ընդդիմադիրների կողմից ռմբահարումներն ուղղված են լինելու դեպի այն տարածքներ, որտեղ կառավարական ուժերն են վերահսկում: Իսկ պատերազմական ճակատի այդ երկայնքով հայկական թաղմասերն են:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շատյնմայերի հովանու ներքո կայացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Յենայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին և Գերմանիայի միասնության օրվան։
Ահաբեկչական խմբավորման պարագլուխը ոչնչացվել է կոալիացիայի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով:
Հարցին, թե ի՞նչ է փոխվել Հայաստանի և Ադրբեջանի ուժային հավասարակշռության հարցում «Իսկանդերի» մատակարարումից հետո, Ֆելգենգաուերը պատասխանեց, որ «Իսկանդերը» գերհզոր, գերժամանակակից սպառազինություն է, որը Երևանին թույլ կտա թիրախավորել Բաքվի ամենակարևոր կառույցներն ու շինությունները։
Էրեբունի վարչական շրջանի «Մուխանաթափ» կոչվող տարածքում անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Ալեքսան Պ.-ին վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ոստիկանների կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:
Նոր հանցադրվագներ՝ 25 միլիոն դրամից ավելի գողություններ կատարած հանցախմբի գործունեությունից:
Թուրքիայի կառավարությունը 90 օրով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը:
Եթե չունես Համլետի կամ Նետոչկայի դերակատար, բնականաբար չես անի այդ բեմադրությունը: Գիտեի, որ մեր թատրոնում կան համապատասխան դերասաններ, ուստի բեմադրեցի այն: Շատ կցանկանայի Դոստոևսկու «Идиот»-ը բեմադրել, բայց դեռ համապատասխան դերակատարներ չկան:
Երևանում հայտնաբերվել են 75, մարզերում՝ 29 խմած վարորդներ:
«Հրադադարի հաստատման ուղղությամբ սկսված քաղաքական գործընթացը հույս էր ներշնչում, որ կարող է հաջողություն լինել, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Սրացումն ակնհայտ երևում է Հալեպի արևելյան շրջաններում, որտեղ կառավարական ուժերը փորձում են վերականգնել վերահսկողությունը»,-ասաց նա:
Ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունը:
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ապաքինման գործընթացը համեմատաբար արագ է ընթանում: Մեսսիի անձնական բժիշկը նշում է, որ ֆուտբոլիստը սկսել է վնասվածքից ապաքինվելու երկրորդ փուլը:
«Ես այսօր լրատվամիջոցներից իմացա, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչը, որը հավակնում էր դառնալ միակ ընդդիմությունը կամ ինստիտուցիոնալ ընդդիմությունը, ընդունել է իր պարտությունը: Այդպես է աշխարհում կարգը, ոչ թե պետք է քար շպրտել հաղթողի վրա, այլ պետք է պրոբլեմները տեսնել իր մեջ, վերլուծություն անել, ինչպես մենք ենք պատրաստ վերլուծություն իրականացնել բոլոր այն համայնքներում, որտեղ խնդիրներ ենք ունեցել»,- ասաց նա:
Անօրինական են բոլոր այն տուգանքները որոնք կազմվել են մաշված հոծ գծի տրորման ու հատման համար:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է անկուսակցական Արթուր Սարգսյանը` ստանալով 4 հազար 33 ընտրողի քվե: Ինչպես հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքը, Սիսիանում ընտրողների ընդհանուր թիվը 12 հազար 124 էր, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, 7 հազար 651, անվավեր քվեաթերթիկների թիվը`189:
ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին:
Համաձայնեցված զինադադարն անպայման պիտի ընդհատվեր, ռուս-ամերիկյան ոչ միայն դեկլարատիվ, այլ նաեւ գետնի վրա ռազմական միջնորդավորված երեւույթով անուղղակի ըստ էության ուղղակի բախումների հետեւանքով։
«Մանչեսթեր Յունայթեդը» 2016-17թթ. մրցաշրջանը Պրեմիեր լիգայում սկսեց 3 անընդմեջ հաղթանակով, բայց հաջորդ 4 տուրերում կրեց 2 պարտություն և ձեռքից բաց թողեց «Սթոք Սիթիի» նկատմամբ հաղթանակը: Ժոզե Մոուրինիոյի թիմը 13 միավորով տեղավորվել է 6-րդ հորիզոնականում:
Հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 377 համայնքներում` այդ թվում Գյումրիում և Վանաձորում հոկտեմբերի 2ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հոկտեմբերի 3-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն:
Արձագանքեք, ճանաչողներ. վրաերթի հետևանքով մահացած տղամարդու անձը պարզված չէ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիին: