Ի վերջո, ես վերև բարձրացա, անձամբ խոսելու Նալբանդյանի հետ: Ի՞նչ կլինի, եթե իրադարձության ժամանակ մենք պարզապես չեղյալ համարենք ելույթները: Ստորագրենք փաստաթղթերը, ոչ մի հայտարարություն չանենք և հեռանանք:

Երկու կողմ էլ համաձայնեցին այս տարբերակին, և Նալբանդյանը վերջապես դուրս եկավ: Մենք քայլեցինք ներքև, նա նստեց իմ մեքենան ու գնացինք դեպի համալսարան: Տեղում ևս մեկ ու կես ժամ պահանջվեց, որ նրանք վերջապես հայտնվեն հարթակում: Դա տեղի ունեցավ երեք ժամ ուշացումով, բայց վերջապես մենք այնտեղ էինք: Մենք ստորագրելու արագացված արարողություն կատարեցինք և հետո, ծանր բեռից ազատվածի թեթևությամբ յուրաքանչյուրը հեռացավ այնքան արագ, որքան կարող էր»: