Բաժիններ՝

Բնական օճառ` զգայուն մաշկի համար

Զգայուն կամ մաշկաբորբի հակված մաշկը հատուկ խնամք է պահանջում: Այն անհրաժեշտ է խնամել առավելագույնս բնական միջոցներով, որոնք ագրեսիվ քիմիական հավելումներ չեն պարունակում: Steptohealth.ru կայքը գրում է, որ այս դեպքում լավագույն ընտրությունը տնային պայմաններում պատրաստված օճառն է: Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է մի քանի բաղադրիչ:

Գլիցերին

Գլիցերինը բուսական ծագման միացություն է, որը լայնորեն օգտագործվում է տարբեր կոսմետիկական միջոցների պատրաստման համար: Ի տարբերություն սուլֆատների, որոնք չորացնում են մաշկը և խախտում թթվահիմնային հավասարակշռությունը, գլիցերինը խոնավեցնում է մաշկը, մաքրում այն, փափկեցնում և առաձգականություն հաղորդում: Բացի այդ, այն կարող է պայքարել բջիջների ծերացման դեմ և հանգստացնող հատկություն ունի:

Կակաոյի յուղ

Կակաոյի յուղը շատ սննդարար է: Այն հիանալի բաղադրիչ է. այն հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով և հանքանյութերով, ինչը նշանակում է, որ կանխարգելում է մաշկի բջիջների ծերացումը և առաձգականության կորուստը:

maslo-kakao

Սպիտակ կամ կարմիր կավ

Կավի այս տեսակները լավագույն ընտրությունն են զգայուն մաշկի խնամքի գործում: Ընդհանրապես կավը բնական միջոց է, որը հարուստ է հանքանյութերով: Այն կարող է մաշկի վերևի շերտը մաքրել կեղտից և օգնել կարգավորել մաշկի ճարպի արտադրությունը:

Նշի յուղ

Նշի յուղն ամենամատչելիներից և միաժամանակ ամենաարդյունավետներից մեկն է: Այն խոնավեցնում է մաշկը, փափկություն հաղորդում: Բացի այդ` այն կարող է պայքարել բորբոքման և մաշկի հնարավոր գրգռման դեմ: Այսպիսով այն հրաշալի միջոց է` զգայուն մաշկը խնամելու համար, ինչպես նաև՝ մաշկաբորբի, պսորիազի, հերպեսի և նույնիսկ այրվածքների դեմ պայքարելու համար:

mindalnoe-maslo

Լավանդայի յուղ

Սա մաշկի համար ամենաօգտակար յուղերից մեկն է և կարող է օգտագործվել մաշկի բոլոր տեսակների համար: Իր օգտակար հատկությունների շնորհիվ լավանդայի յուղը հաճախ է օգտագործվում տարբեր կոսմետիկական միջոցների արտադրության մեջ: Այն հականեխիչ և հանգստացնող հատկություններ ունի, ինչպես նաև օգնում է բարձրացնել մյուս բաղադրիչների արդյունավետությունը: Բացի այդ` լավանդայի յուղը կարող է օգնել լավացնել մաշկի բջիջների ռեգեներացիան, կանխարգելել կնճիռների առաջացումը: Հանգստացնող կարողությունների շնորհիվ լավանդան դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, օգնում է հեշտությամբ հաղթահարել զգացմունքային խնդիրները:

efirnogo_masla_lavandy_dlya_volos_1

Բաղադրիչներ

• գլիցերինի մեկ հաբ (100 կամ 120 գրամ)
• 4 ճաշի գդալ կակաոյի յուղ (50 գրամ)
• 2 ճաշի գդալ նշի յուղ (30 գրամ)
• 2 ճաշի գդալ սպիտակ կամ կարմիր կավ (40 գրամ)
• 15 կաթիլ լավանդայի յուղ

Պատրաստման եղանակը

• Գլիցերինն ու կակաոյի յուղը տաքացրեք գոլորշու միջոցով:
• Երբ դրանք հեղուկի վերածվեն, կավի վրա ավելացրեք նշի յուղը:
• Խառնեք, հանեք կրակից և ավելացրեք լավանդայի յուղը:
• խառնուրդը լցրեք օճառի ձև ունեցող ամանի մեջ:
• Երբ խառնուրդը սառչի և պնդանա, օճառը պատրաստ է օգտագործման:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս