Այն ինչ կատարվեց երեկ «Երևան մոլ»-ում կարելի է համեմատել միայն Քիմ Քարդաշյանի այցի շուրջ իրարանցման հետ՝ իհարկե, ոչ տվյալ վայրում:
Նորաձևության ժամանակակից արդյունաբերությունը կանանց առաջարկում է ներքնազգեստի ընտրության լայն հնարավորություն։ Marketium.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն կիսավարտիքի տեսակներ, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար։ Իհարկե, դրանք մահացու վտանգավոր չեն, բայց վարակվել, իրոք, կարող եք։ Որևէ մեկը, իհարկե, կնոջը չի կարող ստիպել գնել կիսավարտիքի այս կամ այն տեսակը. կինն ինքն է ընտրում՝ ինչպես վարվել ստացած տեղեկատվության հետ։
Առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Առողջապահության նախարարության առաջիկա ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարության ծրագրի առողջապահության ոլորտի դրույթներին:
Ընկերությունների ընդամենը 3%-ն է գրանցված էլեկտրոնային պետական գնումների համակարգում
Առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է հեծանիվով աշխատանքի գնալուն, ինչպես նաև պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել քարտուղարուհուց և իր համար նախատեսված աշխատասենյակից:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի հետաքրքիր նախաձեռնությամբ էր հանդես եկել` ստեղծելով Հայաստանի վարչապետների ակումբ: Այդ ակումբի անդամները՝ գործող ու նախկին վարչապետները, հաճախակի չէին հավաքվում, միայն 2 անգամ նախկին վարչապետները հասցրեցին Հովիկ Աբրահամյանին աջակցել իրենց քննարկումներով:
JUNWEX Yerevan show ոսկերչական իրերի եւ ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած Նուրան Դավուլչյանը դեռեւս 13 տարեկանից է սկսել զբաղվել արծաթագործությամբ: 1954 թվականին հոր` Ուստա Արտոյի գործն այժմ շարունակում է որդին:
Մեր համաձայնությունը պետք է լինի այն հարցում, որ մենք միասնական թիմ, միասնական ցուցակ ենք ստեղծում ժողովրդի աջակցությամբ հաղթելու նպատակով, որ անցնենք խորհրդարան։ Հրապարակավ մենք մի բան ենք շեշտում՝ «ժողովուրդ, իշխանությունը քեզ պետք է պատկանի»։
2016 թվականի հունվար-օգոստոսին ՀայաստանՀհՀայաում բնակչությանը մատուցվել են շուրջ 802 մլրդ 115,3մլն ՀՀ դրամի ծառայություններ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8 տոկոսով:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Վերլուծաբանի համոզմամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանի այս ոլորտում «Գազպրոմի» դիրքերը, ենթադրելի է, որ այս համաձայնագիրը քննարկվել է նաև ռուսական կողմի, այս դեպքում՝ «Գազպրոմի» հետ: Սա, Սիմոնովի խոսքով, ընդհանուր կերպով համաձայնեցված գործարք է:
Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին գրանցվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 383 դեպք:
Վանաձորում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։
Հերթական անգամ պետք է փաստել, որ Սիրիայում միաժամանակ մի քանի պատերազմ է ընթանում՝ տարբեր ուժերի, տարբեր խմբավորումների միջև. դրանք իրենց հիմքում տարբեր շահեր ու նպատակներ ունեցող պատերազմներ են։
Պենտագոնը չի կարծում, որ թվերի հանրայնացումը սպառնալիք է ներկայացնում գաղտնի ռազմական հետախուզության գործունեությանը, այնուամենայնիվ այլ տվյալներ չեն հրապարակվելու:
Հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.6 մլրդ դրամ
Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին արտադրվել է 11 մլն 468.8 հազար լիտր կոնյակ։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 29.3 տոկոսով։
«Օլդ Թրաֆֆորդում» տեղի ունեցած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլայն Մուգարին և համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։
Բնության հատուկ պահպանվող տարածքների ուղղությամբ Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Սևանա լճից դուրս բերված ավազ: Իրականացվել է վարչական վարույթ` նշանակվել է 80 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18 հազար դր. գումարի բնությանը պատճառված վնաս:
«Հիմնական խնդիրն այստեղ ավելի շատ այն է, որ «Գազպրոմի» դիրքերը թուլացնելու քաղաքականություն է ի սկզբանե վարվել ադրբեջանական կողմից, որի համար նպաստավոր հանգամանք է ստեղծել նաև իրանական կողմը։ Բայց չեմ կարծում, որ «Գազպրոմն» իր մասնակցությունը չունենա, քանի որ Հայաստանով անցնող գազամուղը հենց նրան է պատկանում»։
Օրվա ընթացքում ընդունեք մեկ թեյի բաժակ։ Բացի ավելորդ քաշից ազատվելու գործում օգնելուց՝ իմբիրն արդյունավետ միջոց է մրսածության դեպքում։ Այն օրգանիզմը մաքրում է խոլեստերինից, դուրս է բերում տոքսինները և մակաբույծներին։
Այս տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Իրանից Վրաստան են ժամանել 120,8 հազար այցելուներ, ինչը 513 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այս մասին հայտնել են Զբոսաշրջության ազգային վարչակազմում:
ԱԺ պատգամավոր, «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է ջրի պոտենցիալը ճիշտ օգտագործել` հիդրոէներգետիկ արտադրությամբ երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու համար:
Ռունին կարիերան սկսել է «Էվերթոնում», թիմի կազմում անցկացրել է 67 խաղ և դարձել է 15 գոլի հեղինակ, իսկ 2004թ. ամռանը 37 մլն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Շաբաթվա սկզբին տեղեկություն հայտնվեց, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խորհուրդ է տվել Ռունիին փոխել ակումբը:
Կալանավայրից իրար ծանոթ և կյանքի հատակը հասած 2 ընկերների պատմություն՝ ողբերգական ավարտով:
Ակամա փորձում ես համադրել նորանշանակ վարչապետի բոլորովին վերջերս հնչեցրած խոստումներն ու հորդորներն այն մասին, թե նորընտիր կառավարությունը որդեգրելու է առավելապես թափանցիկ աշխատելու սկզբունքները, ու հանկարծ բոլորի համար անսպասելի՝ քաղաքի կենտրոնում պայթեցվում է հերթական հին երևանյան կառույցը:
Կինոյի և թատրոնի ամերիկացի հայտնի դերասան, սցենարիստ Ալ Պաչինոն ընդունվել է արգենտինական «Ռասինգ» ֆուտբոլային ակումբի անդամ:
Metro ամսագիրը նույնպես խոսել է Մխիթարյանի դրական կերպարի մասին: Ըստ ամսագրի՝ Քերինգթոն մարզաբազայում, որտեղ նախաճաշում է Մխիթարյանը, շատ են սիրում նրան: Ըստ ամսագրի՝ մարզաբազայի աշխատակիցները բնութագրում են Մխիթարյանին՝ որպես կատարյալ ջենթլմենի, ով գիտի մի քանի լեզուներ: Աշխատակիցները պնդում են, որ Հենրիխն անում է ամեն ինչ մարզչի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար, նա անընդհատ աշխատում է և մարզվում է իր ուժերի ներածին չափով:
Ֆիլմ, որն առաջին իսկ կադրից բռնում է հանդիսատեսի բաց նյարդն ու բաց չի թողնում մինչև վերջին տիտրը: Ֆիլմ, որը հեռու է պսևդոհայրենասիրությունից և լի է մարդասիրությամբ և ուրեմն՝ հայրենասիրությամբ: