Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ավելի քան 100 կողմնակիցներ նախազգուշացնող ակցիա են սկսել Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի դիմաց, հայտնում է Interfax-ը:
Վրաստանի խորհրդարանում, ըստ նախնական հաշվարկների, անցնում է ընդամենը 2 կուսակցություն՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստանն» ու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր կողմից 2015թ. ռազմական հաջողությունների գագաթնակետին Սիրիայում և Իրաքում վերահսկվող տարածքների 28 տոկոսը:
ԲԿՄԱ-ն հրավիրել է ստուգման «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանին:
Եթե ցանկանում եք առողջ մնալ և պայքարում եք ավելորդ կիլոգրամների դեմ, կարող եք կոկոսի յուղը ներառել ձեր սննդակարգում։ Այն օգնում է նիհարել, քանի որ կարող է օգնել նվազեցնել քաղցի զգացումը և բավական երկար ժամանակ հագեցվածության զգացում ունենալ։
Եմենի մայրաքաղաք Սանայում երեկ սգո արարողության վրա հարձակման հետևանքով զոհվել է 213 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրին:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերի կեսից ավելիում ձայների հաշվարկը ցույց է տալիս, որ «Վրացական երազանքը» շարունակում է առաջատար մնալ՝ հավաքելով ընտրողների ձայների կեսից ավելին, քան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:
Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում վետո է դրել Սիրիայի հարցով ֆրանսիական բանաձևի վրա, որն արգելում էր սիրիական Հալեպ քաղաքում ռազմական ավիացիայի թռիչքները, հայտնում է «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը:
Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
Հավելվածի ալգորիթմները չեն փոխվել: Մշակումները կրկին կատարում են նեյրոնային ցանցերը, սակայն այս դեպքում ցանցերի կողմից մշակվում է ոչ թե միայն մեկ պատկեր, այլ պատկերների շղթա: Հավելվածի ստեղծագործական թիմից նշում են, որ iPhone 6-ի համար այս գործընթացը կտևի 2 րոպե, iPhone 6s-ի համար՝ 40-50 վայրկյան, իսկ iPhone 7-ում մշակումը կատարվում է հաշված վայրկյանների ընթացքում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ի` ժամը 08.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Լեռնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.26-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում գտնվող ավտոտնակների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եթե ցանկանում եք ձեր ընկերների նման արագ գտնել խոսակցությանը համապատասխան Gif-եր, ապա Guggy հավելվածը հենց ձեզ համար է: Այն արագ կարողանում է վերածել ձեր բառերը համապատասխան պատկերների: Բոթը շատ հեշտ է աշխատում: Դուք պետք է ընտրեք հաղորդագրություն, իսկ բոթը կգտնի բովանդակությանը համապատասխան պատկեր: Ձեզ մնում է միայն ուղարկել հաղորդագրությունը:
Այս մրցաշրջանը փոփոխությունների մրցաշրջան էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Նոր մարզիչ, մի շարք նոր աստղային ֆուտբոլիստներ, նոր խաղային փիլիսոփայություն, որը, ըստ ամենայնի, պետք է հաջողություններ բերեր ակումբին: Սակայն ասել, որ կարմիր սատանաները հիմա խաղում են հրաշալի ֆուտբոլ և լավ արդյունքներ են ցույց տալիս, սխալ կլինի:
Փարիզյան «ՊՍԺ»-ն նախկինի պես հետաքրքրված է «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի ծառայություններով: Ինչպես հաղորդում է Transfer Market Web-ը, տվյալ պահին փարիզեցիները ծայրահեղ գայթակղիչ առաջարկ են պատրաստում անգլիական ակումբի համար:
Կանադայի կառավարության վիճակագրական ծառայության վերջին տվյալները վկայում են, որ երկրին անհրաժեշտ է առավել ակտիվ էմիգրացիոն քաղաքականություն, որպեսզի ավելի շատ էմիգրանտներ ներգրավեն գյուղական տարածքներ։ Ընդ որում, Կանադայի փոքր քաղաքներն արդեն միջոցներ են մտածում՝ օտարերկրացի աշխատողներին գրավելու համար։
Այն, որ այս ֆենոմենը գոյություն ունի, գիտնականները հայտնաբերել են դեռ նախորդ դարի 60-ական թթ.։ 90-ական թթ. այն ուսումնասիրում էր նաև Օսումին։ Այս պրոցեսը հատուկ է կենդանի օրգանիզմներին, այդ թվում՝ մարդկանց։ Դրա շնորհիվ բջիջներն ազատվում են անպետք մասերի, իսկ օրգանիզմը՝ անպետք բջիջներից։
Սովորաբար շփման առաջին իսկ րոպեներից մենք կարողանում ենք հստակ ասել՝ որքանով է դաստիարակված մարդը։ Այս գործում մեզ օգնում է ոչ թե մի առանձին գործոն, այլ բազմաթիվ մանրուքներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս հետհայացք նետել նրանց անցյալին։ Նույն հեշտությամբ մենք կարող ենք ճանաչել այն մարդկանց, ովքեր երբեք էթիկայի կարևոր դասեր չեն ստացել իրենց ծնողներից։
Կենդանակերպի 13-րդ նշանի մասին նորությունը դարձավ իսկական սենսացիա և ամբողջությամբ փոխեց պատկերացումն աստղագուշակության մասին:
Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Ռումինիա խաղը սարսափի ժանրից էր:
Այս իրավիճակը կարող է նաև հոդերի համար շարունակական ծանրաբեռնվածություն լինել: Տարբեր պատճառներով այսպիսի վիճակը կարող է սահմանափակել շարժողականությունը, և ծնկները կուռչեն ու կսկսեն ցավել անգամ աննշան ծանրաբեռնվածության դեպքում: Առաջարկվող միջոցը կարող է օգնել ազատվել հոգնածությունից, ցավից և հոդերի այտուցներից:
«Մի տարբերակն այն է, որ սրանք, այնուամենայնիվ, կեղծ փոփոխություններ են։ Ուղղակի այս մարդկանց, որոնք համարվում էին ՀՀԿ-ի ողնաշարը, օգնել են մինչև ընտրությունները մի քայլ հետ կանգնել հանրային քաղաքականության տեսանկյունից, այսինքն՝ ընտրությունների ժամանակ նրանք իրենց գործը կանեն, հետո նորից նրանց կվերականգնեն»:
Գերծանր քաշային կարգում WBO, WBA և IBO վարկածներով գործող աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին նախորդ շաբաթ ձախողեց թմրամիջոցների առկայության ստուգման թեստը: Ինչպես պարզվեց, բրիտանացին օգտագործել էր կոկաին, որպեսզի պայքարի դեպրեսիայի դեմ: Դրա պատճառով հետաձգվեց Կլիչկոյի հետ նախատեսված ռևանշ-մենամարտը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 29-ին: Հիմա բրիտանացուն կարող են զրկել բոլոր գոտիներից:
Մարդիկ, ովքեր ապրում են անցյալով, տեսնում են միայն այն, ինչ եղել է։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի ջրամատակարարումը:
2016-ի սեպտեմբերի 1-30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Բացի այդ, ամսվա ընթացքում 2 զոհ է գրանցվել նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքում և թատերարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի ու բեղմնավոր գործունեության համար «Արգիշտի առաջին» շքանշանով է պարգևատրել ռեժիսոր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանին և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն, բաս-կիթառահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վազգեն Ասատրյանին:
Բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.7 մլրդ դրամ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 5-ի որոշումը, մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր պայմաններում, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանին, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, Ռուսաստանի և Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի Դաշնության միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Հարությունյանին և հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին: