Բաժիններ՝

Առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հոկտեմբերի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Խորհրդակցությանը ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Այս ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 195 դեպքի: Փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց նաև, որ հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ստորագրվել է ՀՀ-ում հրշեջ-փրկարարական գույքի բարելավման հայ-ճապոնական ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության վերաբերյալ արձանագրություն. ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրել 36 հրշեջ մեքենա և 3 ավտոսանդուղք, որոնք համալրելու են ՀՀ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային տեխնիկական բազան:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ եղանակային կանխատեսումներին. առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախարարի խորհրդական Ն.Վանեցյանը զեկուցեց հոկտեմբերի 4-5-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած հանրային իրազեկման ազգային ռազմավարության հարցերով տարածաշրջանային աշխատաժողովի մասին: Նախարարի խորհրդականը նշեց, որ ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը միջազգային աշխատաժողովին հանդես է եկել նախարարության տեղեկատվական քաղաքականության և ԶԼՄ-ների հետ աշխատանքի մասին բովանդակալից զեկույցով և ակտիվ մասնակցել բոլոր քննարկումներին:

Խորհրդակցության ընթացքում նախարար Ա. Երիցյանը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության նոր պետ՝ փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանին:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, դասընթացների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։ Այս օրերին Արցախում անցկացվում են փրկարարների հանրապետական մրցումներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս