«Ծրագրի մասնակիցների ընտրությունն իրականացվել մի քանի փուլով՝ հարցազրույցների և թեստավորման միջոցով: Առհասարակ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի առաքելությունն է շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստել ոլորտի ընկերությունների համար: Ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը ևս տվեց իր արդյունքը, և կենտրոնի իրականացրած կրթական դասընթացների շնորհիվ 11 երիտասարդներ ձեռք բերեցին համախատասխան գիտելիք ու աշխատանք»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 24-ից գործարկվելու է Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
«Երբ Նազարբաևը չի գալիս Հայաստան, մենք հասկանում ենք, որ Հայաստանը մինչև վերջ չի պարզել իր հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հայաստանը չի քննարկում իր խնդիրները բացեիբաց, ՀՀ-ն չի կարողանում հասկացնել իր գործընկերներին, թե ում հետ ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ»։
«Մարդիկ կարող են թաղել ինձ՝ ինչքան ուզում են. թաղմանը ոչ ոք չի գա: Ես արդեն շատ անգամ ասել եմ, որ շատ ինքնաքննադատ եմ, և ես չեմ ուզում ավելորդ անգամ լսել մարդկանց, որոնք ցանկանում են որևէ մեկին արտահայտել իրենց անվստահությունը և հարգանքի բացակայությունը»։
Հետախուզվողներ. կյանք՝ փախուստի մեջ:
Միջազգային իրավիճակն ամփոփվելու էր մի ժամանակաշրջանի համար, երբ ՀԱՊԿ Խորհրդում նախագահում էր Հայաստանը, որի ընթացքում ճակատագրի հեգնանքով վերջինս բառացիորեն կանգնեց պատերազմի նախաշեմին. ապրիլի 2-5-ն Ադրբեջանը ռազմական հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ առաջին օրն ընդհուպ ներթափանցելով Արցախի տարածք, սակայն հաջորդ օրերին դուրս շպրտվելով ելակետային դիրքեր՝ բացառությամբ ԼՂՀ հյուսիս-արևելյան ու հարավ-արևելյան մի քանի դիրքերի, որոնք անցան Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:
Իրաքյան զորքերի առաջխաղացման արագությունը երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու օպերացիայի ընթացքում գերազանցում է սպասելիքները:
Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը տեղի է ունենում Գերմանիայի կանցլերի գրասենյակում:
Պերճ Աբգարյանը տեղեկացրեց, որ նախատեսում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրավիրել Ֆրեզնո, նրա այցելությունն ակնկալվում է դեկտեմբերին:
«Ծնողները երեխաների անունից պրոֆիլներ են ստեղծում տարբեր սոցցանցերում, ու հիմա ամենատարածված խնդիրն այն է, որ ինտիմ բնույթի սոցցանցերում են երեխաների տվյալներն օգտագործվում»:
Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանում կատարվող ներդրումները 8,7 մլրդ դոլարով կամ 57 տոկոսով նվազել են:
Կառավարության ծրագրով նախատեսվում է պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատում՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը, տեղի է ունենալու պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթներից հրաժարում,քաղաքացիներին և ներդրողներին մատուցվող ծառայութ յունների որակը բարձրացնելու համար ընդլայնվելու են «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների համակարգերը՝ օգտագործելով գոյություն ունեցող հարթակները և որպես ծառայություններ մատուցողներ, ներգրավելով նաև մասնավոր սուբյեկտներին:
«Տարվա այս եղանակին սպիրոմետրիա անելու անհրաժեշտությունը մեծանում է: Սպիրոմետրիա բառացի նշանակում է՝ շունչ չափել, և դա առաջին բանն է, որ պետք է անել թոքերի հիվանդությունները հայտնաբերելու համար: Դա մեզ հնարավորություն է տալիս հնարավորինս վաղ տեղեկանալ թոքերի հետ կապված այս կամ այն հիվանդության առկայության մասին»:
Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին:
«Դրանք տրամաբանական էին, քանի որ գագաթնաժողովը տեղի էր ունենում Երևանում, և Հայաստանը այդ պահին շարունակում էր մնալ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր»:
ՀՀ կառավարությունը 2017 թվականից սկսած նախատեսում է արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում, արտահանման ապահովագրության կատարելագործում, արժութային ռիսկերի զսպման նոր գործիքների ներդրում։ Այս մասին նշված է կառավարության գործունեության ծրագրում, որը ներկայացվել է Ազգային ժողով:
Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների դեմ ուղղված հետախուզական գործողությունների արդյունքում 20 անձ է ձերբակալվել:
Պլուտոնի նոր լուսանկարները, որոնք Երկիր են ուղարկվել New Horizons զոնդի կողմից, վկայում են նրա մթնոլորտում ամպերի առկայությունը, ինչի գոյությունը անհրաժեշտ է դարձնում դեպի այդ երկնային մարմին եւս մեկ առաքելության ուղարկումը: Այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Ալան Շտեռնը:
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խաչատրյանը հայտարարել է ԲՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորմանդական ձևաչափում կայացած բանակցություններից անմիջապես հետո Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը։
«Պեպն իմ շատ լավ ընկերն է: Համարում եմ նրան աշխարհի լավագույն մարզիչը: Ինձ շատ հոգեհարազատ է նրա հարձակողական հոգեբանությունը: Բայց այս խաղը չի կարելի անվանել մարզիչների հակամարտություն: Արդյունքը կախված կլինի ֆուտբոլիստների գործողություններից: «Մանչեսթեր Սիթին» գերազանց ֆուտբոլ է ցուցադրում, և ես պարզորոշ տեսնում եմ Գվարդիոլայի ազդեցությունը թիմի խաղի վրա:
102 տարեկանում մահացել է գրող Ռուբեն Սևակի դուստրը՝ Շամիրամ Սևակը:
Եթե դուք միայն սև սուրճ եք խմում առանց շաքարի և առանց կաթի, ապա ամեն ինչ կարգին է։ Սուրճի միջին բաժինը 400 կալորիա է պարունակում. դա հավասար է մի աման մակարոնի և պանրի կալորիականությանը։ Այս ամենն օշարակի, շաքարի, հավելումների ավելացման արդյունք են։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու հոկտեմբերի 20-ին Մաաստրիխտում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:
Ուզբեկստանի արեւելքում վթարի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության ուղղաթիռը, ինչի հետեւանքով 9 մարդ է զոհվել:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գերմանիայում վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել մարզական ֆունկցիոներ Արսեն Բադալյանը:
Ավելի կարևոր՝ նոր ընդունված օրենքը, որը կոչվում է «Հավասարություն և քաղաքացիություն», զգալիորեն տարբերվում է 2012 թ. տարբերակից: Նախագահ Օլանդը, օրենսդիրները և ֆրանսահայ համայնքը ամեն ինչ արեցին, ապահովելու համար, որ նոր տեքստը համապատասխանի խոսքի ազատության իրավունքին:
Հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում եղան բազմաթիվ անակնկալներ։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ՝ անսպասալիորեն ցածր ձայներ Գյումրիում, Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանին» քվեարկված անակնկալ մեծ թվով ձայներ Վանաձորում։
Հայաստանում Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչ iStore խանութ-սրահում հոկտեմբերի 22-ին կտրվի բարձր տեխնոլոգիաների ոլորտում այս տարի ամենասպասված իրադարձության` iPhone7 հեռախոսների վաճառքի մեկնարկը: Apple ընկերությունը iStore խանութին շնորհել է Հայաստանում iPhone7 հեռախոսների պաշտոնական վաճառքի իրավունքը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը հերքել է լուրերը «Բարսելոնայի» ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրության մասին: