Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան պնդում է միջուկային ռումբի հաջող փորձարկման մասին

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը հաջողությամբ իրականացրել է իր պատմության մեջ թվով հինգերրորդ` միջուկային զենքի փորձարկումը: Համապատասխան հայտարարությունը հեռարձակվել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությամբ:

Հաղորդավորի խոսքով` փորձարկումն անցկացվել է երկրի հյուսիսում գտնվող զորավարժարանում, որի ընթացքում պայթեցվել է միջուկային ծրագրի պատմության մեջ ամենահզոր մարտագլխիկը, տեղեկացնում է BBC-ն:

Հեռուստաալիքը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն արդեն պաշտոնապես շնորհավորել է ռումբի ստեղծմամբ զբաղվող գիտնականներին:
Ռումբի թեսթավորման մասին տեղեկությունը հաստատել են Ճապոնիան և Հարավային Կորեան: Նման եզրակացության վերջիններս եկել են` ուսումնասիրելով թերակղզու սեյսմիկ ակտիվությունը:

ՄԱԿ-ը հայտարարել է, թե հետևում է իրադարձությունների զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս