Բաժիններ՝

Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչները՝ ըստ The Telegraph-ի

The Telegraph պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների տասնյակը:

Ցանկը գլխավորել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 15.3 մլն ֆունտ ստեռլինգ:

Երկրորդ հորիզոնականում է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Նա տարեկան վաստակում է 12.6 մլն ֆունտ: Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն՝ 12.3 մլն ֆունտ:

Ներկայացնում ենք ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցանկը:

Կարդացեք նաև

1. Պեպ Գվարդիոլան- «Մանչեսթեր Սիթի»-15.3 ֆունտ ստեռլինգ
2. Կառլո Անչելոտի- «Բավարիա»- 12.6 մլն ֆունտ
3. Ժոզե Մոուրինիո- «Մանչեսթեր Յունայթեդ»- 12.3 մլն ֆունտ
4. Արսեն Վենգեր- «Արսենալ» – 8,9 մլն ֆունտ
5. Լուիս Էնրիկե- «Բարսելոնա» – 7,2 մլն ֆունտ
6. Յուրգեն Կլոպ- Գերմանիա, «Լիվերպուլ» – 7 մլն ֆունտ
7. Անտոնիո Կոնտե- «Չելսի» – 6,6 մլն ֆունտ
8. Ռոնալդ Կուման- «Էվերթոն» – 6 մլն ֆունտ
9. Դիեգո Սիմեոնե- «Ատլետիկո» – 5,1 մլն ֆունտ
10. Զինեդին Զիդան- «Ռեալ Մադրիդ» – 4,6 մլն ֆունտ

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս