Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսում ընդունված բանաձևով կոչ է արվում զենքով օգնել Վրաստանին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 8-ին ընդունել Է 660 բանաձեւը, որով կոչ է արվում «պաշտպանվելու հնարավորություններ» ընձեռել Վրաստանին: Այս մասին իր կայքում հայտնել է հանրապետականների խմբակցությունը:

Բանաձեւի օգտին քվեարկել է 410 պատգամավոր, դեմ են արտահայտվել վեցը:

Բանաձեւը նաեւ կոչ է անում նախագահին «դե յուրե կամ դե ֆակտո» չճանաչել Ռուսաստանի սուվերենությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ եւ պաշտպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Ներկայացուցիչների պալատի բանաձեւը պարտավորեցնող ուժ չունի եւ, ինչպես սպասվում է, զգալի ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանը Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչում է որպես անկախ պետություններ եւ նրանց նկատմամբ սուվերենության չի հավակնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930