Բաժիններ՝

ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է կրճատել պաշտպանական ծախսերը. «Վեդոմոստի»

Որպեսզի Ռուսաստանի կառավարությունը «տեղավորվի» հայտարարված սառեցված ծախսերի (15,787 տրլն ռուբլի կամ շուրջ 246,7մլրդ դոլար) շրջանակում, «դանակի տակ» կհայտնվեն անգամ «սրբազան կովը»` պաշտպանության ոլորտի վրա արվող ծախսերը:

ՌԴ ֆինանսների նախարարությունն արդեն բոլոր նախարարություններում և գերատեսչություններում տարածել է ծախսերի կրճատման մեթոդական հրամաններ, «Վեդոմոստի» պարբերականին հայտնել են 3 դաշնային պաշտոնյաներ:
3 տարվա ընթացքում պաշտպանական ծախսերը 6 տոկոսով ավելի քիչ կլինեն` համեմատած այս տարվա հետ:

Այդ խնայողությունների 1 տոկոսը կվերաբաշխվի առաջնահերթ նշանակություն ունեցող ծրագրերի և նախագծերի վրա, ասում են պարբերականի զրուցակիցները: Այդկերպ, արդեն հաջորդ տարի կրճատումները թույլ կտան տնտեսել մոտ 190 մլրդ ռուբլի:

ՌԴ ՊՆ աշխատակիցների խոսքով` եթե փոփոխություններն ընդունվեն, առաջին հերթին կրճատման տակ կհայտնվեն գնման և սպառազինությունների մշակման ծախսերը, իսկ ահա Սիրիայի օպերացիան և հարավարևմտյան ուղղությամբ պաշտպանության ամրապնդման ծախսերը չեն տուժի:

Ռուսաստանի բյուջեի վիճակն ու հեռանկարները աստիճանաբար սկսում են արդարացնել հոռետեսական կանխատեսումները, գրում է «Վեդոմոստին»` հղում կատարելով Ռուսաստանի տնտեսական վիճակի հերթական մոնիթորինգին, որն արվել է Տնտեսական քաղաքականության ինստիտուտի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս