Բաժիններ՝

Sony-ն ներկայացրել է PlayStation 4 խաղային կցուրդի նոր տարբերակը

Sony կորպորացիան Նյու Յորքում ներկայացրել է PlayStation 4 խաղային կցուրդի նոր տարբերակը՝ ավելի թեթեւ, ավելի բարակ եւ էներգասպառման տեսակետից արդյունավետ մոդելը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Մանհեթենի հենց կենտրոնում՝ Թայմս սքվերում:

Եվս մեկ նորույթ է դարձել PlayStation 4 Pro կցուրդը: Այն հանդերձված է 1 ՏԲ կոշտ սկավառակով եւ պահպանում է 4Կ լուծաչափ:

Չափերով ավելի փոքր, ավելի թեթեւ PlayStation 4-ը, Associated Press լրատվական գործակալության տվյալներով՝ վաճառքի կհանվի արդեն սեպտեմբերին: PlayStation 4 Pro-ի վաճառքների մեկնարկը նախատեսված է նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս