«Եկել է ժամանակը, երբ նոր դրայվ է անհրաժեշտ». Վլադիմիր Սոլովյովը՝ Կարեն Կարապետյանի մասին

Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը Մոսկվայում Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի հետ զրույցում հայտարարել է, որ Կարեն Կարապետյանին անձամբ ճանաչելով՝ մեծ համակրանքով է նրան վերաբերվում:

«Կարենն ամենուր իրեն որպես մեծ պրոֆեսիոնալ է դրսևորել, նրա մարդկային հատկանիշները ևս ամենաբարձր գնահատականի են արժանի, և եթե այդ որոշումը (վարչապետի պաշտոնում նշանակումը) տեղի ունենա, կարելի կլինի դիտարկել Հայաստանի զարգացման դինամիկ աճ: Եկել է ժամանակը, երբ նոր դրայվ է անհրաժեշտ»:

Պատասխանելով հարցին՝ իր ճանաչած հայերից ո՞ւմ դերակատարումը ևս կառանձնացներ, Վլադիմիր Սոլովյովը նշել է Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի անունը:

«Նա իրոք բացառիկ մարդ է, ով իր ինտելեկտով, ամենաբարձր մակարդակի անձնական կապերով արժանապատվորեն ներկայացնում է Հայաստանի շահերը Ռուսաստանում այժմ՝ ոչ ֆորմալ»,- ասել է Սոլովյովը՝ հավելելով, որ մեծ համակրանք է տածում Հայաստանի հանդեպ:

Քիչ առաջ հայտնի հաղորդավարը Twitter-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով այն տեղեկությանը, թե ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը, գրառում է կատարել՝ շնորհավորելով վերջինիս:

«Շնորհավորում եմ: Երկար տարիներ անձամբ ճանաչում եմ պարոն Կարապետյանին: Հուսով եմ՝ նրա մոտ ամեն ինչ կստացվի»,- գրել է հաղորդավարը:

Տեսանյութեր

Լրահոս