Չինուհին ամենագեղեցիկ թիկնապահն է ճանաչվել աշխարհում

Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի զինվոր Շու Սինը, որը թիկնապահ էր աշխատում G20-ի՝ Հաունչժոու քաղաքում կայացած գագաթնաժողովում, իր գրավիչ արտաքինով գերել է Weibo ազգային սոցիալական ցանցի օգտատերերին: Այս մասին գրում է Xinahua News Agency-ն:

Շու Սինը հայրենակիցների ուշադրությունը գրավել է այն բանից հետո, երբ թղթակիցները նրան լուսանկարել են գագաթնաժողովում իր պարտականությունները կատարելիս. կինը կանգնած էր Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի ավտոմեքենայի մոտ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 2013 թվականին Շու Սինն արդեն ճանաչվել էր Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի տասն ամենագեղեցիկ կանանցից մեկը: Զինծառայողուհու տարիքը հայտնի չէ: Ազատ ժամանակ նա սիրում է պարել ու երգել:

G20-ի գագաթնաժողովը սեպտեմբերի 4-5-ին տեղի է ունեցել Հանչժոու քաղաքում: Համաժողովի հիմնական թեման դարձել է աշխարհում ինովացիոն տնտեսության ստեղծումը:

o1

Տեսանյութեր

Լրահոս