![](/banners/BeFunky-design.jpg)
Օլիվեր Սթոունն ավարտել է Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմի նկարահանումները
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/Putin-1.jpg)
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունն ավարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները. ֆիլմը մոնտաժման փուլում է, դրա թողարկման ժամկետը դեռեւս հայտնի չէ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է պրոդյուսեր Իգոր Լոպատենոկը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին պատմող Օլիվեր Սթոունի վավերագրական ֆիլմը ընդգրկուն եւ շատ հետաքրքիր կինոնկար է: Նկարահանումներն ավարտված են, այժմ այն մոնտաժվում է, թե երբ այն կթողարկվի, յոթ կնիքով կնքված գաղտնիք է, բայց ֆիլմը հետաքրքիր կլինի հանդիսատեսի, հատկապես ամերիկյան հանդիսատեսի համար»,-պատմել է Լոպատյոնոկը:
Իգոր Լոպատենոկը ռեժիսոր է եւ կինոպրոդյուսեր, լայնորեն հայտնի է ֆիլմերի («Կրկես», «Վոլգա-Վոլգա», «Ընկեցիկը») կոլորիզացման եւ 3D կոնվերսիայի բնագավառում կատարած իր աշխատանքով:
Լոպատենոկը Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի պրոդյուսերն է, մշտապես բնակվում է ԱՄՆ-ում: