Սովորել միլիոնատեր լինել. ինչպիսի ուսանողներ են եղել հայտնի բիզնեսմեններն ու քաղաքական գործիչները

Forbes.ru կայքը ներկայացրել է, թե ինչպիսի ուսանողներ են եղել հայտնի բիզնեսմեններն ու քաղաքական գործիչները։

1. Վլադիմիր Պուտին։ ՌԴ նախագահն ավարտել է Լենինգրադի համալսարանը։ 1975թ. ավարտել է իրավաբանական ֆակուլտետը, իսկ 70-ականների վերջին և 80-ականների սկզբին՝ ԱԱԾ բարձրագույն դպրոցը։ «Մինչև դպրոցն ավարտելը Վլադիմիր Պուտինի մոտ ցանկություն է առաջացել աշխատել հետախուզությունում։ Իմանալու համար, թե ինչպես են հետախույզ դառնում, նա գնացել է ԱԱԾ ընդունարան, որտեղ նրան ասել են՝ նախ պետք է ծառայել բանակում կամ ավարտել բուհը, ցանկալի է՝ իրավաբանական ֆակուլտետը».- ասված է ՌԴ նախագահի պաշտոնական կենսագրության մեջ։

1

2. Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը սովորել է Հարվարդի համալսարանում։ 1973թ. ընդունվել է իրավաբանական ֆակուլտետ, սակայն 1 տարի անց ընտրություն է կատարել՝ ի օգուտ ծրագրավորման, ինչով հետաքրքրվել է դեռ 13 տարեկան հասակից։ 1974թ. լքել է համալսարանը։ Ունեցվածքը գնահատվում է 79,2 մլրդ դոլար։

2

3. ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման ավարտել է Կոլումբիայի և Հարվարդի համալսարանները։ 1983թ. ավարտել է Կոլումբիայի համալսարանը՝ քաղաքագիտության բակալավրի աստիճանով, իսկ 1991թ. թեկնածուական է պաշտպանել Հարվարդի իրավունքի դպրոցում։

3

4. Մարկ Ցուկերբերգ։ Facebook ընկերության հիմնադրի ունեցվածքը գնահատվում է 33.4 մլրդ դոլար։ Սովորել է Հարվարդի համալսարանում։ 2002թ. ընդունվել է հոգեբանության ֆակուլտետ, զուգահեռ հաճախել է ծրագրավորման կուրսերի։ 2004թ. թողել է ուսումը։

4

5. Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլյա Սարկոզին 1978թ. ստացել է իրավագետի մագիստրոսի կոչում, 1979թ.՝ քաղաքագետի մագիստրոսի դիպլոմ։ Առաջին համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Փարիզի քաղաքագիտական հետազոտությունների ինստիտուտ, սակայն ավարտելիս դիպլոմ չի ստացել։ Նրա կենսագրի խոսքով ՝ Սարկոզին հանձնել է բոլոր առարկաների քննությունները, սակայն ցածր արդյունքներ է ունեցել անգլերեն լեզվի քննությունից։

5

6. Վլադիմիր Պոտանին։ «Интеррос» ընկերության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Պոտանինն ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբարությունների պետական համալսարանը։ Ունեցվածքը գնահատվում 15.4 մլրդ դոլար։

6

7. Միխայիլ Ֆրիդման։ «Альфа-групп» և Letter One ընկերությունների հիմնական սեփականատերն ավարտել է գունավոր մետաղների ֆակուլտետը։ Ունեցվածքը գնահատվում է 14.6 մլրդ դոլար։

7

8. ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնն ավարտել է Ջորջթաունի և Ելի համալսարանները։ 1968թ. ստացել է միջազգային հարաբերությունների բակալավրի դիպլոմ, 1973թ.՝ դոկտորի աստիճան Ելի իրավունքի դպրոցում։

8

9. Վիկտոր Վեկսելբերգ։ Բիզնեսմենն ավարտել է Մոսկվայի Երկաթուղային տրանսպորտի ինժեներների համալսարանը։ Կարողությունը գնահատվում է 14.2 մլրդ դոլար։

9

10. Ջեֆ Բեզոս։ Amazon.com-ի հիմնադիր և գխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսն ավարտել է Փրինսթոնի համալսարանը։ Նա ցանկացել է ֆիզիկա սովորել, սակայն արդյունքում ավարտել է համալսարանը՝ էլեկտրոնիկայի և ինֆորմատիկայի բակալավրի աստիճանով։ Բեզոսի ունեցվածքը ներկայումս գնահատվում է 34.8 մլրդ դոլար։

10

11. Օլեգ Դերիպասկա։ Ռուս նախաձեռնող, միլիոնատեր Օլեգ Դերիպասկան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, ապա՝ տնտեսագիտության ակադեմիան։ Ունեցվածքը գնահատվում է 6,2 մլրդ դոլար։

11

12. Պյոտր Ավեն։ Տնտեսագետ, բիզնեսմեն Ավենը Մոսկվայի պետական համալսարանն է ավարտել՝ տնտեսական կիբեռնետիկա մասնագիտությամբ։ Ունեցվածքը գնահատվում է 5,1 մլրդ։

12

13. Դոնալդ Թրամփ։ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն էկոնոմիկայի բակալավրի աստիճան է ստացել։ Երիտասարդ տարիքում զինվորական դառնալու հնարավորություն է ունեցել. 13 տարեկան հասակում ծնողները նրան ընդունել են Նյու Յորքի Զինվորական ակադեմիա։ Այնտեղ վերջինս իրեն դրսևորել է՝ որպես լավ լիդեր և սպորտսմեն։ Ունեցվածքը գնահատվում է 4.5 մլրդ դոլար։

13

14. Հիլարի Քլինթոն։ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 1970թ. ավարտել է Ուելսիքոլեջը՝ քաղաքագետի մասնագիտություն ստանալով, ապա Ելի իրավունքի դպրոցը՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1971թ. սկսել է հանդիպել համակուրսեցու՝ Բիլ Քլինթոնի հետ։ 1973թ. նրանք ամուսնացան։

14

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս