Ավստրալիայում ավիաընկերություններն արգելել են ինքնաթիռում Samsung Galaxy 7օգտագործել
Ավստրալիայի մի քանի ավիաընկերություններ հայտարարել են, որ թռիչքի ժամանակ Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող Samsung Electronics-ի Samsung Galaxy 7 սմարթֆոնների օգտագործման սահմանափակում են մտցնում: Այս մասի հայտնել է Reuters գործակալությունը:
Qantas, Jetstar եւ Virgin Australia ավիաընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ սմարթֆոնների այս մոդելի արգելքը սահմանվում է անվտանգության նպատակով այն պայմաններում, երբ մարտկոցի պայթյունի վտանգի պատճառով կորեական արտադրողը հետ է կանչում Samsung Galaxy 7-ը, բայց ավիափոխադրողները որեւիցե հրահանգ չեն ստացել ավիացիոն կարգավորիչներից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ սմարթֆոններ կարելի է տանել ինքնաթիռ, բայց չի կարելի USB-ի պորտով միացնել օդանավերում տեղակայված ժամանցի էլեկտրոնային համակարգին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



