Վարդևան Գրիգորյանի որդու մահվան մեջ քաղաքական միտում չկա. Գլխավոր դատախազ. news.am
Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան մեջ քաղաքական միտում չկա: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ի քանի լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են կատարվում եւ նրա մերձավորների, ընտանիքի անդամների հարցաքննությունից պարզ է դարձել, որ կատարվածը որեւէ առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական պրոցեսների հետ: Կատավածը, այս պահի տվյալներով, ինքնասպանություն է»,-ասել է Արթուր Դավթյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։