«Պրոբլեմը լուծելու ենք». Կարեն Կարապետյան. tert.am

tert.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից «Եռաբլուրում» լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես ժամանակին Նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում՝ «գլխի՞ց է բռնելու»: Վարչապետն ասաց, թե «բացատրեք, ի՞նչ նկատի ունեք «գլխից բռնել» ասելով»: Պատասխանին, որ այսինքն՝ կոռուպցիոներներին վերևի՞ց է բռնելու, թե՞ ներքևի օղակներից, պատասխանեց. «Պրոբլեմը լուծելու ենք»:

Հարցին, թե  ովքեր են նոր նախարարները, քանի որ հանրությանն այդքան էլ հայտնի դեմքեր չեն, Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե կենսագրությունը ներկայացված է և հաստատեց, որ այո՛, իր թիմակիցներն են:

Վարչապետը նշեց. «Այն, որ ՀՀԿ-ականները քիչ են ընտրության մեջ՝ դա կապ չունի»: Իսկ թե ինչ  սկզբունքով է ընտրել, պատասխանեց, թե ասել է արդեն. հաշվի է առել պրոֆեսիոնալիզմը: Հարցին, թե հնարավոր  է ընդդիմությունից էլ պաշտոններ առաջարկեն, պատասխանեց, որ եթե լավ մասնագետներ լինեն, ինչու ոչ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս