Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, Կարեն Կարապետյանը այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

ՀՀ Նախագահին ուղեկցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նախագահ Սարգսյանը հավաքվածներին շնորհավորեց ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով:

Տեսանյութեր

Լրահոս