Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիա»-ն ջախջախեց «Վոլսբուրգ»-ին

Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի առաջին խաղային օրը տեղի է ունեցել 4 հանդիպում: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ տուրի կենտրոնական խաղում «Վոլսբուրգ»-ը սեփական դաշտում մրցել է ԴորտՍ ունդի  «Բորուսիա»-ի հետ:

Գերմանիայի նախորդ առաջնության` «Բորուսիա»-«Վոլսբուրգ» վերջին հանդիպումն ավարտվել էր հյուրերի անփառունակ պատրությամբ ` 5-1 հաշվով: Բունդեսլիգայի նոր մեկնարկած առաջնության 4-րդ տուրում «Վոլսբուրգ»-ը սեփական հարկի տակ խաղադաշտ էր դուրս եկել ամբողջությամբ փոխելու նախորդ մրցաշրջանում կրած պարտության հիշողությունները:

Այս խաղում ևս Դիտեր Հեքինգի ֆուտբոլիստները պարտությունից չկարողացան խուսափել: «Բորուսիա»-ն ինչպես նախորդ, այնպես էլ այս խաղում քարը քարի վրա չթողեց մրցակցից և այս անգամ էլ հաղթեց 1-5 հաշվով: Ռուրյան ակումբի կազմում գոլերը հեղինակեցին Ուսման Դեմբելեն, Ռաֆայել Գերեյրուն և Լուկաս Պիշչեկը: Դուբլի հեղինակ դարձավ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը:

4-րդ տուրի մյուս 3 խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Դարմշտադ»-«Հոֆենհայմ»`1-1
«Ֆրայբուրգ»-«Համբուրգ»` 1-0
«Ինգոլշտադ»-«Այնթրախտ»` 0-2:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս