Falcon 9 հրթիռը պայթել է թեթսային գործարկման ժամանակ
Ամերիկյան SpaceX մասնավոր ընկերությանը պատկանող Falcon 9 հրթիռակիրը պայթել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանում թեթսային գործարկման ժամանակ, հայտնում է BBC-ն:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք տուժել է որևէ մեկը պայթյունի հետևանքով: Դեպքի պատճառները նույնպես չեն պարզվել:
ԶԼՄ-ների տվյալներով` SpaceX-ը թեսթավորել է հրթիռ, որը պետք է շաբաթ ուղեծիր հասցներ իսրայելական կապի արբանյակ:
Տիեզերակայանից ներկայումս ծխի ամպեր են բարձրանում: Պայթյունն զգացվել է նաև դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Space Exploration Technologies (SpaceX) ընկերությունը պատկանում է կալիֆոռնիացի գործարար Իլոն Մասկին: Falcon 9 հրթիռը նախագծվել էր բազմակի օգտագործման համար:
Falcon 9 հրթիռները պարբերաբար օգտագործվում են Միջազգային տիեզերակայան բեռներ տեղափոխելու համար: