ԵԱՀԿ ՄԽ համանախագահը խոսել է սեպտեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հնարավոր հանդիպման մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ: Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Համանախագահները շարունակում են կապ պահպանել կողմերի հետ, և այս ամսվա վերջում ՄԱԿի գագաթնաժողովի շրջանակներում պլանավորում են հանդիպել արտաքին գործերի նախարարների հետ»,- ասել է Ուորլիքը:
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հաջորդ շաբաթ համանախագահները հույս ունեն Մոսկվայում հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Մոսկվայում մենք մտադիր ենք քննարկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:
Բանակցությունների սեղանի շուրջ մենք մտադիր ենք քննարկել
նաև հետագա քայլերը», ընդգծել է Ջեյմս Ուորլիքը:
ՄԱԿի 71-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Նյու Յորքում, սեպտեմբերի 1326-ը: