Աշխատանք փնտրողների թիվն աճել է
2016 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրող մարդկանց թիվը կազմել է 96118։ 2015 թվականի հուլիսի վերջի համեմատ աշխատանք փնտրողներն ավելացել են 11,2%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Աշխատանք փնտրողների մեծ մասը (62858 մարդ) կանայք են։
96118 աշխատանք փնտրողներից 77011-ը ԱՎԾ-ի կողմից համարվում են գործազուրկներ։
Ըստ մարզերի՝ աշխատանք փնտրողների ամենամեծ թիվն ունի Շիրակի մարզը՝ 16978 մարդ։ Այս ցուցանիշով Շիրակի մարզը գերազանցում է անգամ մայրաքաղաքին, որտեղ աշխատանք փնտրողների թիվը 16581 է։
Երևանի բնակչությունը 1074100 մարդ է, Շիրակի մարզինը՝ 244400։ Եթե այս թվերը վերածենք տոկոսների, կստացվի, որ Երևանում աշխատանք փնտրում է բնակչության 1.54%-ը, Շիրակի մարզում՝ 6.94%-ը։
Այսինքն, Շիրակի մարզում աշխատանք գտնելու խնդիրը մի քանի անգամ ավելի մուր է դրված, քան Երևանում։