«Բազե-2016» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին:
Սպիները, կախված իրենց խորությունից, կարող են լուրջ կոսմետիկ խնդիր դառնալ, չնայած դրանք հաճախ անցավ են լինում:
Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բավականին լուրջ աշխատանքներ է կատարել և շարունակում է իրականացնել:
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հուլիսի 31-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1964 թ. ծնված Մարինե Ա.-ի պարանոցից ոսկյա շղթան հափշտակելու և 140.000 դրամի վնաս պատճառելու մասին:
Իրանը պետք է ընդգրկված լինի ԼՂ հիմնահարցի բանակցություններում: Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ինտեգրացման համաձայնագրի կնքումը հնարավոր կդառնա 2020-ական թվականների կեսերին:
«2000-ական թվականներից ենք սկսել միասին աշխատել «Լրաբեր»-ում: Շատ պահանջկոտ էր, ուզում էր, որ կադրերին միշտ հետեւողական լինենք, միշտ համագործակցում էր լրագրողի հետ: Բացի դրանից միասին արտերկրում պետական միջոցառումներ լուսաբանելու շատ առիթներ ենք ունեցել: Մոսկվա տեղափոխվելուց հետո գալիս էր մեզ մոտ, տպավորված պատմում էր կինոաշխարհի մասին, մենք էլ ուրախանում էինք, ռեպորտաժներ պատրաստում մեր գործընկերոջ մասին: Շատ լավ հիշողություններ են մնացել իրենից»:
«Մենք մշտապես եղել և մնում ենք մեր տեսակետին՝ «փոխզիջումներ», «զիջումներ» տերմինները միայն Հայաստանին չեն վերաբերում, դրանք նախևառաջ պետք է ուղղել դեպի հակառակ կողմը, թե ինչի են նրանք պատրաստ: Երբ կհստակեցնեն իրենց դիրքորոշումը, այն ժամանակ կխոսենք»:
Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 77 և 88.1 մլն խ.մ:
Ընկերությունն իր առջև նպատակ է դրել ավելացնել արտադրական և արտահանման ծավալները:
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթխին հայտարարել է, թե Ռուսաստանը պահանջում է տեսախցիկների տեղակայում, որոնք կվերահսկեն տեղական օդային նավահանգիստների աշխատակիցների տեղաշարժերը: Այս մասին նա հայտարարել է Daily News Egypt թերթում հրապարակված հարցազրույցում:
Օգոստոսի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհի Թ.Հարությունյանը, գտնվելով «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող «Գազել» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայում, իմանալով նույն ավտոմեքենայում գտնվող հոր՝ Մ. Հարությունյանի մահվան մասին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ դեպի Երևան տանող ուղեմասի 34-րդ կմ հատվածում դուրս է նետվել ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Ադրբեջանի ռազմածովային ուժերն այսօր հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսել Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ, տեղեկացնում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-չինական համագործակցության բարձր մակարդակի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության կապակցությամբ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը:
ՀՀ դրամը այսօր՝ օգոստոսի 22-ին, արժևորվել է հիմնական արժույթների նկատմամբ։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր երախագիտությունն է հայտնել Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը Հայաստան եկող գազամուղի պայթեցումը կանխելու համար:
Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Շվեյցարիայի Աարգաու կանտոնում` փախստականների ընդունման կենտրոնում, դանակով հարձակվել են երկու ներգաղթյալի վրա: Հարձակման հետևանքով 1 մարդ սպանվել է, մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է The Local-ը:
Ադրբեջանում դոլարի պահանջարկը վերջին ամիսներին գերազանցում է առաջարկը գրեթե տասնապատիկ, ընդ որում, նման բարձր պահանջարկը մոտ ժամանակս կպահպանվի, կարծում են փորձագետները:
Իռլանդացի Լաս Վեգասում հաղթեց UFC 202 բացարձակ առաջնության մրցաշարի շրջանակներում: Մենամարտը շարունակվեց բոլոր 5 ռաունդներում և մրցավարների որոշմամբ ավարտվեց Մաքգրեգորի հաղթանակով:
«Այս դեպքում ճիշտ կլինի՝ հոդվածի հեղինակից պարզաբանումներ ստանաք: Ես իրավասու չեմ՝ փորձագետի վերլուծություններ մեկնաբանեմ: Այդպիսի հարյուրավոր փորձագիտական, վերլուծական հոդվածներ են տպագրվում, մենք բոլորը չենք մեկնաբանում»,- ասաց Վ.Հակոբյանը:
VMFA-121 էսկադրիլիայի առաջին 10 ինքնաթիռները Ճապոնիա կուղևորվեն հունվարին, ևս 5-ը` հուլիսին:
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով` ոսկե մեդալը խլեցին ոչ միայն Միհրանից, այլև ողջ հայ ազգից և ի պատասխան դրա` անհրաժեշտ է դիմել Լոզանի արբիտրաժային դատարան և պահանջել արդարության վերականգնում:
Մեկնարկեց Իտալիայի առաջնությունը: «Ռոման» ջախջախեց «Ուդինեզեին» (4:0), «Յուվենթուսը» հաղթեց «Ֆիորենտինային» (2:1): Կիրակի «Միլանը» հաղթեց «Տորինոյին» (3:2), իսկ «Նապոլին» միավորները կիսեց «Պեսկարայի» հետ (2:2):
Կուբանի ֆերմերները կիրակի օրն սկսել են տրակտորային արշավ դեպի Մոսկվա` ցանկանալով դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և խնդրել վերանայել ֆերմերների նկատմամբ կայացրած անարդար որոշումները, RIA Novosti-ին հայտնել է տրակտորային արշավի կազմակերպիչներից Ալեքսեյ Վոլչենկոն: Ֆերմերները ցանկանում են պատմել կոռուպցիայի, իրենց իրավունքների խախտումների մասին:
Ճապոնիայում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր ավիաչվերթեր «Մինդուլ» թայֆունի պատճառով, որը պատուհասել է երկրի արևելյան շրջանները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» Երևանի ավագանու 30.04.2014թ. 154-Ն որոշումը հնարավորություն է տալիս բնակիչներին մասնակից լինել համայնքի կառավարմանը, համայնքում որոշումների կայացմանը: Սակայն վերջին շրջանում «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին հասցեագրված բողոքները վկայում են այն մասին, որ ղեկավար մարմինները թքած ունեն այս որոշման վրա:
Պետք չէ վիրավորել սերբին. նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը: Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա մտածելու է, որ այն իրականում ինձ է պատկանում»,- գրել է Միհրան Հարությունյանը:
Ադրբեջանում Իրանի նոր դեսպան կդառնա Ջավադ Ջահանգիրզադեն: Այդ մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալության թեհրանյան բյուրոն, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Ղասիմին:
2016թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 20:55-ին, «Աստղիկ» Բ/Կ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Արարատի մարզի Վ.Արտաշատ գյուղի բնակիչ, 1989 թվականին ծնված Գ.Բադալյանը: