![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվան պահանջել է տեսահսկողություն սահմանել Եգիպտոսի օդանավակայանների աշխատակիցների նկատմամբ
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/857807.jpg)
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթխին հայտարարել է, թե Ռուսաստանը պահանջում է տեսախցիկների տեղակայում, որոնք կվերահսկեն տեղական օդային նավահանգիստների աշխատակիցների տեղաշարժերը: Այս մասին նա հայտարարել է Daily News Egypt թերթում հրապարակված հարցազրույցում:
Ռուսական կողմը նաեւ պնդում է, որ օդանավակայանները հանդերձվեն կենսաչափական սարքերով նույն նպատակների համար: Ֆաթխիի խոսքով՝ իր նախարարությունն արդեն սկսել է աշխատել Մոսկվայի պահանջների վրա:
Եգիպտսի նախագահ Աբդել Ֆաթախ աս Սիսին օգոստոսի 22-ին հույս Է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկները կարող են մոտ ժամանակներս վերադառնալ երկիր:
Օգոստոսի 19-ին Ֆաթխին հայտարարել էր, որ երկու երկրների միջեւ կանոնավոր չվերթները կարող են սկսվել հոկտեմբերին: