Իրանը փոխում է Ադրբեջանում իր դեսպանին

Ադրբեջանում Իրանի նոր դեսպան կդառնա Ջավադ Ջահանգիրզադեն: Այդ մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալության թեհրանյան բյուրոն, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Ղասիմին:

Ղասիմին նշել է, որ ներկայում ընթանում են նրա նշանակման հետ կապված աշխատանքները:

«Պատճառը, որի համաձայն մենք պաշտոնապես չենք հայտարարում նշանակման մասին, այն է, որ մինչ հավատարմագրերի ստորագրումը չենք հայտարարում նոր դեսպանի անունը: Ներկա պահին դեսպանի թեկնածուն Ջավադ Ջահանգիրզադեն է: Նա շուտով կուղևորվի Բաքու` իրականացնելու իր գործառութները»,- ասել է նա:

Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային համագործակցության հարցին` վերջինս ասել է, որ Թեհրանը մշտապես ձգտում է զարգացնել համագործակցությունը հարևան երկրների հետ:

«Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների` Բաքվում կայացած գագաթաժողովը դրա օրինակն է: Բաքվի հանդիպման ժամանակ կարևոր արդյունքներ ձեռք բերվեցին տարածաշրջանային անվտանգության ապահովման ու համագործակցության զարգացման համար, ինչը կարող է տարածաշրջանային համագործակցության օրինակ ծառայել»,- նշել է նա:
Պատասխանելով Իրանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման մասին հարցին` Ղասիին ասել է, որ այդ ուղղութամբ աշխատանք կատարվում է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031