Բաժիններ՝

«Մի՞թե մարզաշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա». Միհրան Հարությունյան

«Ռիո-2016»-ում Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն անդրադարձել է իր շուրջ կատարվող իրադարձություններին: Այս մասին «В Контакте»-ի իր էջում գրել է Միհրան Հարությունյանը:

«Չեմ հասկանում՝ ինչից սկսել, բայց առաջինն, ինչ կուզեի ասել, դա շնորհակալությունն է այն մարդկանց, որոնք չխուսափեցին «Ռիո-2016»-ի եզրափակչում իմ գոտեմարտի շուրջ կարծիք հայտնելուց: Շնորհակալ եմ ձեր ահռելի աջակցության համար: Ազգիս կողմից ահռելի աջակցություն եմ զգում: Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է բարձրանալ օլիմպիական պատվո պատվանդան և լսել իր երկրի օրհներգը. ես բացառություն չեմ:

Ողջ կյանքիս ընթացքում օլիմպիական բարձրունքի եմ ձգտել: Ես երազել եմ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորության մասին, և այդ երկար սպասված պահը եկավ: Ռիոյի ճանապարհին իմ նկատմամբ շատ անարդարություններ եղան: Որքան էլ ինձ համար ցավալի ու վիրավորական էր, համբերություն ունեցա, ոչինչ չձեռնարկեցի, որովհետև «Ռիո-2016»-ին սպասումով էի: Ու կրկին հրաշք տեղի չունեցավ, ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չէի կարողանում զսպել ինձ:

Մի՞թե մարզաշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ոչ միայն ես. շատերներն են զրկվել մեդալից: Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի կոչումից, որովհետև ըմբշամարտի աշխարհում որոշում են Սերբիան, կամ այլ պետություններ: Բայց ես հպարտ եմ, որ հայ եմ:

Կարդացեք նաև

Մենք փոքր, բայց մեծ ազգ ենք: Ցանկանում եմ նաև շնորհավորել իմ ընկերոջն՝Արթուր Ալեքսանյանին, ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին արծաթե մեդալներ նվաճելու առթիվ:

Պետք չէ վիրավորել սերբին. նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը: Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա մտածելու է, որ այն իրականում ինձ է պատկանում»,- գրել է Միհրան Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս